Չինաստանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում առկա վեճերը լուծել դիվանագիտական ճանապարհով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Չինաստանն ուշիուշով հետևում է Լաչինի միջանցքում տիրող իրավիճակին և կոչ է անում առկա վեճերը լուծել երկխոսությամբ, քննարկումների և խորհրդակցությունների միջոցով։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտակարգ նիստում այս մասին ասաց ՄԱԿ-ում Չինաստանի ներկայացուցիչը։

«Չինաստանն ուշիուշով հետևում է իրավիճակի զարգացումներին և մշտապես կոչ է անում, որ Լաչինի միջանցքի հետ կապված վեճերը լուծվեն երկխոսությամբ քննակումների և խորհրդակցությունների միջոցով։ Հավատացած ենք և հույս ենք հայտնում, որ կողմերը բոլոր խնդիրները, այդ թվում՝ մարդասիրական իրավիճակը, կլուծեն դիվանագիտական ջանքերի միջոցով։ Հայաստանն ու Ադրբեջանը հարևաններ են․ երկու երկրների հիմնարար շահերից է բխում անվտանգության և զարգացման ընդհանուր ճանապարհով ընթանալը»,- նշեց Չինաստանի ներկայացուցիչը։

Նա հիշեցրեց, որ վերջին տարիներին Հայաստանը, Ադրբեջանը և Ռուսաստանը 4 համատեղ հայտարարություններ են ընդունել՝ պայանավորվածություններ ձեռք բերելով մարտական գործողությունների դադարեցման, տնտեսական և տրանսպորտային համագործակցության և սահմանային խնդիրների վերաբերյալ։

«Վերջերս Հայաստանը և Ադրբեջանը մի շարք քննարկումներ են ունեցել համապատախսան կողմերի միջնորդությամբ՝ ի ցույց դնելով քաղաքական կամք և գործողություններ երկու պետությունների կողմից՝ հանգուցալուծելու վիճահարույց խնդիրները դիվանագիտական և խաղաղ ճանապարհով։ Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել փոխադարձ զիջումների գնալ այս հայտարարությունների հիման վրա և հավուր պատշաճի լուծել առկա վեճերը միջազգային մարդասիրական և միջազգային նորմերի հիման վրա։ Չինաստանն աջակցում է բոլոր դիվանագիտական ջանքերին, որոնք կնպաստեն այս նպատակին»,- եզրափակեց Չինաստանի ներկայացուցիչը։

Հայերեն العربية English Türkçe

ՔՊ վարչության նիստում քննարկվել է ՏԻՄ ընտրությունների նախապատրաստական աշխատանքների ընթացքը

Գևորգ Պապոյանը վստահեցրել է, որ այս տարի լոլիկի մթերման հետ կապված խնդիր չի լինելու

Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի գլխավորած պատվիրակությանը

Բազումի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրության դեպք են բացահայտել․ առգրավվել է մեծ քանակի կեղծ խմիչք

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում

Ադրբեջանն ու Վրաստանը միջոցներ կձեռնարկեն սահմանին բեռնատարների կուտակումները վերացնելու համար

Երևանի քրեական ոստիկանները ձերբակալել են տարեց կանանց կողոպտողին․ նա կալանավորվել է

Սարգիս Խանդանյանը հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Ֆիլիպ Հոֆֆմանի հետ

Թուրքիայի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Իսրայելի կողմից Սիրիայում գտնվող ավիաբազային հասցված հարվածները

Սիրիան ՄԱԳԱՏԷ-ին թույլատրել է մուտք գործել Դեյր էլ-Զորի իր միջուկային օբյեկտ