Գերմանիան Հայաստանի վերականգնող էներգետիկայի ոլորտը զարգացնելու համար կհատկացնի 12 միլիոն եվրո

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գերմանիան և Հայաստանն ամրապնդում են համագործակցությունը վերականգնվող էներգետիկայի հեռանկարային ոլորտում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ նպատակով օգոստոսի 16-ին Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև ստորագրվեց ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիր, որի շրջանակներում Գերմանիան Հայաստանին կհատկացնի լրացուցիչ 12 միլիոն եվրո՝ վերականգնող էներգետիկայի ոլորտը զարգացնելու համար։

Հայկական կողմից համաձայնագիրը ստորագրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, իսկ գերմանական կողմից՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը։

«Հայաստանի և Գերմանիայի միջև հարաբերությունները զարգանում են բավական ակտիվ։ Նախորդ տարի մեր երկրների միջև առևտրաշրջանառությունը առաջին անգամ գերազանցել է 500 միլիոն դոլարը, իսկ այս տարվա առաջին 7 ամիսներին շրջանառությունը կազմել է մոտ 400 միլիոն դոլար, որը մոտ 60 տոկոսով ավելին է, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածի առևտրաշրջանառությունը։ Գերմանիայի հետ բազմաթիվ նախագծեր են իրականացվում՝ ֆինանսների, առևտրի, գիտության, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում։ Այդ առումով Գերմանիան մեր կարևորագույն գործընկերներից մեկն է»,- ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Վիկտոր Ռիխտերը նշեց՝ 12 միլիոն եվրոյի հատկացումն իր հերթին կամրապնդի երկու երկրների միջև զարգացման քաղաքականության շուրջ երկկողմ վերարժևորված համագործակցությունը, որի մասին ազդարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարար Սվենյա Շուլցեն՝ անցյալ ամռանը Հայաստան կատարած իր անդրանիկ այցի ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Դեսպանի խոսքով՝ ավելի քան 25 տարի Գերմանիայի զարգացման քաղաքականությունը՝ ի դեմս գերմանական KfW բանկի, և Հայաստանը՝ իր Կենտրոնական բանկի միջոցով, մեծ արդյունավետությամբ համագործակցում են Գերմանահայկական ֆոնդում։

« Ընդհանուր առմամբ, Գերմանահայկական ֆոնդը Հայաստանում իրականացրել է 424,3 միլիոն եվրոյի չափով ծրագիր։ Գերմանահայկական ֆոնդը ծրագրեր է իրականացնում ֆինանսական ոլորտում և առևտրային բանկերի միջոցով վարկեր է տրամադրում Հայաստանի փոքր կամ միջին ձեռնարկություններին։ Մեր աշխատանքը գնալով ավելի ակտիվանալու է»,- ընդգծեց դեսպանը։

Հայերեն Español

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները