Ստեփանակերտի թատրոնը շուտով հանդիսատեսի դատին կհանձնի «Գիշատիչների խնջույքը» բեմադրությունը

2 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Շրջափակման պայմաններում Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը ձեռնամուխ է եղել ֆրանսահայ գրող Վահե Քաչայի «Գիշատիչների խնջույքը» վեպի բեմադրությանը:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի Հանրապետության ժողովրդական արտիստ Քաջիկ Հարությունյանը, ով ներկայացման բեմադրողն է:

«Մեր թատրոնում այս ստեղծագործությունն առաջին անգամ բեմադրվել է 1988 թվականին ՝ Արցախյան շարժման օրերին, երբ կանգնած էինք լինել-չլինելու խնդրի առջև։ Նոր տարբերակով այն կրկին հանդիսատեսին ներկայացնելը պայմանավորված է շրջափակման իրավիճակով, որում հայտնված արցախցին համառ պայքար է մղում․ ծանր կացության մեջ հայտնված ժողովուրդը պետք է ընտրություն կատարի՝ մնալով իր կոչման բարձրության վրա: Չնայած ստեղծված ծանր իրավիճակին՝ թատրոնը շարունակում է գործել: Մենք ստիպված ենք փորձերը համապատասխանեցնել հովհարային անջատումներին, որպեսզի մինչև այս ամսվա վերջ կարողանանք հանդիսատեսի դատին հանձնել ներկայացումը»,-ասաց Հարությունյանը։

Ստեղծագործությունը պատմում է 2-րդ աշխարհամարտի տարիներին օկուպացված Փարիզում բնակվող մարդկանց առջև ծառացած ծանր վիճակի, այդ իրավիճակում մարդկային որակները պահելու դժվարությունների մասին:

Հայերեն Русский

Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են առևտրի ոլորտում համագործակցությունը խորացնելու հեռանկարները

Հայաստանի պատմության թանգարանն ու Աթենքի ազգային հնագիտական թանգարանը համատեղ ցուցահանդեսներ կիրականացնեն

Վահան Կոստանյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի հարցերով հատուկ բանագնացի տեղակալի հետ

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալն այցելել է մի շարք զորամասեր

Ռազմական ոստիկանության պետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի

Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Փրկարարներն արձագանքել են քամու հետևանքով գրանցված դեպքերին

Վահան Կոստանյանը Նեապոլում հանդիպել է Իտալիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ