Հասարակական

Աղբահանության խնդիրը լուծելու համար քաղաքապետարանը 4 ավտոմեքենա է ձեռք բերել

1 րոպեի ընթերցում

Աղբահանության խնդիրը լուծելու համար քաղաքապետարանը 4 ավտոմեքենա է ձեռք բերել

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում աղբահանության խնդիրը լուծելու համար Երևանի քաղաքապետարանը ձեռք է բերել 4 ավտոմեքենա, որոնք արդեն շահագործվում են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին զեկուցեց «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության ղեկավար Բագրատ Աղաջանյանը:

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդգծեց, որ ենթադրվում է՝ պարկն արդեն իսկ բավարար է աղբահանության խնդիրը ոչ թե մեղմելու կամ կառավարելու, այլ ամբողջական լուծելու համար:

Ավինյանը հավելեց՝ ակնկալում է, որ հաջորդ երկուշաբթի այլևս որևէ ահազանգ չպետք է լինի աղբահանության հետ կապված:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում