Գյումրու Մտորումների թատրոնը հանդիսատեսի դատին կներկայացնի  Մրոժեկի «Բաց ծովում» տրագիկոմեդիան

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ,13 ՕԳՈՍՏՈՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու Մտորումների թատրոնը սեպտեմբերին հանդիսատեսի դատին կներկայացնի լեհ գրող, դրամատուրգ Սլավոմիր Մրոժեկի «Բաց ծովում» մեկ գործողությամբ տրագիկոմեդիան:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, թատրոնի բեմադրական հետաքրքիր լուծումների շնորհիվ, Մրոժեկի «Բաց ծովում» ստեղծագործությունը, որը հեղինակը գրել է 1961 թվականին, ավելի արդիական է լինելու, իսկ լաստանավի վրա հայտնված երեքի պատմությունն ավելի իրատեսական՝ ներկայացնելով սովից մինչև ընտրական գործընթաց, թույլի ու ուժեղի պայքար, մահ ու ազատություն:

Միշտ արդիական ու համամարդկային Մրոժեկի ստեղծագործությունները բեմադրվել են աշխարհի առաջատար ռեժիսորների կողմից: Այս անգամ հեղինակին անդրադարձել է թատրոնի դպրոցի շրջանավարտ 17-ամյա Ռաֆիկ Հարությունյանը: «Ընտրությունը պատահական չէր՝ Մրոժեկի գործերն արդիական են՝ ազատություն, արդարություն, ապրումներ: Մարդկային էությունը հենց այս գործի շնորհիվ է շատ լավ բացվում»,- ասում է երիտասարդ ռեժիսորը՝ անկեղծանալով՝ գործը «դժվար է ծնվել» ու կյանքի է կոչվել ի շնորհիվ թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանի և թատրոնի երիտասարդ դերասանների: «Իմ ընկերներն ուժեղ եղան ու կարողացան այս ծանր գործը գլուխ բերել: Հուսամ՝ այն տեղիք կտա մեր արարքների մասին մտածելու»,- ասում է Ռաֆիկ Հարությունյանը՝ վստահեցնելով՝ հենց իր ընկերները՝ թատրոնի դերասաններն են իրեն մինչ ներկայացման ծնունդն ուժ տվել, իսկ վստահությունը՝ Մտորումների թատրոնը:

Ըստ Հարությունյանի՝ հենց այստեղ ստացած գիտելիքների ու հնարավորությունների շնորհիվ է, որ հոբբին ու ապագա մասնագիտությունը շիրակցի շատ երիտասարդների համար համատեղելի է դարձել:

ԱրմենուհիՄխոյան

Հայերեն Русский

ԱԺ ընտրությունների քվեարկության կարգը. մանրամասնում է ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը

Ժամը 8։00-ից բոլոր ընտրատեղամասերը բնականոն աշխատում են. ԿԸՀ նախագահ

ՀՀ ՄԻՊ աշխատակազմում վաղ առավոտից իրականացվում է ԱԺ ընտրությունների գործընթացում իրավունքներին առնչվող հարցերի անկախ մշտադիտարկում

ԱԺ ընտրությունների ընթացքը. ներկայացնում է ԿԸՀ նախագահը

Հայաստանն ընտրում է. մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միհալ Ստոչելը հորդորեց երբեք չհանձնվել

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին