Life

«Էմմի» մրցանակաբաշխությունը հետաձգվել  է հունվարի 15՝ Հոլիվուդում գործադուլի պատճառով

1 րոպեի ընթերցում

«Էմմի» մրցանակաբաշխությունը հետաձգվել  է հունվարի 15՝ Հոլիվուդում գործադուլի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Էմմի» 75-րդ հեռուստատեսային մրցանակաբաշխությունը, որը պետք է կայանար սեպտեմբերի 18-ին, հետաձգվել է մինչև 2024 թվականի հունվարի 15՝ Հոլիվուդում դերասանների և գրողների գործադուլի պատճառով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Associated Press-ը։

Ըստ աղբյուրի՝ Fox հեռուստաալիքը արարողությունը կհեռարձակի խաղաղօվկիանոսյան ժամանակով ժամը 17:00-ից մինչև 20:00-ը (Երեւանի ժամանակով ժամը 06:00-ից մինչեւ 09:00-ն):

«Էմմի» մրցանակաբաշխությունը հետաձգվում է առաջին անգամ 2001 թվականից ի վեր, երբ միջոցառումը հետաձգվեց սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների և հոկտեմբերի 7-ին Աֆղանստանում ԱՄՆ ռազմական գործողության մեկնարկի պատճառով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում