Քաղաքականություն

Երևանի ավագանու ընտրություններին առաջադրման դիմում է ներկայացրել երկու կուսակցություն

1 րոպեի ընթերցում

Երևանի ավագանու ընտրություններին առաջադրման դիմում է ներկայացրել երկու կուսակցություն

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով օգոստոսի 10-ին առաջադրման դիմում են ներկայացրել առաջին երկու կուսակցությունները. նախ ԿԸՀ են այցելել «Հայաստանի եվրոպական կուսակցության», ապա «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ներկայացուցիչները։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից:

«Երևանի ավագանու ընտրությունների առաջադրման վերջնաժամկետին մնացել է 2 օր»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Օգոստոսի 3-ից սկսվել են Երևանի ավագանու ընտրությունների առաջադրումները:

Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների առաջադրման և գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում են մինչև օգոստոսի 13-ը՝ ժամը 18:00-ն: Քարոզարշավը կմեկնարկի օգոստոսի 23-ից: Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում