Արարատ Միրզոյանը բուլղարացի գործընկերոջը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ԼՂ-ում խորացող հումանիտար ճգնաժամը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն օգոստոսի 9-ին հեռախոսազրույց է ունեցել Բուլղարիայի արտաքին գործերի նախարար Մարիա Գաբրիելի հետ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

Ի շարունակություն հուլիսին Դուբրովնիկի համաժողովի շրջանակներում երկու նախարարների քննարկումներին՝ Արարատ Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամն ու դրա անդառնալի հետևանքները ԼՂ 120 հազար բնակչության համար: Ընդգծվել են հատկապես առավել զգայուն խմբերի՝ երեխաների, հղի կանանց, տարեցների համար ստեղծված՝ արժանապատիվ կյանքի հետ անհամատեղելի, խիստ ծանր պայմանները:

Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ չնայած միջազգային գործընկերների, տարբեր կառույցների, այդ թվում նաև՝ ՄԱԿ-ի հստակ գնահատականներին ու կոչերին, Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել ԼՂ-ն Հայաստանին ու մնացյալ աշխարհին կապող միակ ճանապարհը հանդիսացող Լաչինի միջանցքը: Ընդգծվել է լրացուցիչ քայլերի իրականացման հրատապությունը՝ Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումներին համապատասխան Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի վերականգնման և Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իրական մտադրության՝ էթնիկ զտման կանխման նպատակով։

Հեռախոսազանգի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Բուլղարիայի միջև գործընկերության ընդլայնմանը, երկուստեք գոհունակություն է արտահայտվել ակտիվացող քաղաքական երկխոսության կապակցությամբ:

Հայերեն English Русский Türkçe

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները