Հայաստանը՝ զբոսաշրջային գրավիչ երկիր. 2023թ. հուլիսին Հայաստան է այցելել շուրջ 256 հազար զբոսաշրջիկ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը գրեթե միշտ եղել է որպես հետաքրքիր ու առանձնահատուկ զբոսաշրջային ուղղություն՝ այցելուներին առաջարկելով երկրի հյուրընկալությունը, խորը արմատներ ունեցող պատմությունը, համեղ խոհանոցը, հիասքանչ տեսարաններն ու պատմամշակութային կոթողները, արկածային և գաստրո տուրերը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ Զբոսաշրջության կոմիտեից, 2023 թվականի հուլիսին Հայաստան է այցելել շուրջ 256 հազար զբոսաշրջիկ, ինչը լավագույն վիճակագրական տվյալն է նախորդ տարիների նույն ժամանակահատվածի համեմատ: 2022 թվականի հուլիսին Հայաստան է այցելել շուրջ 189 հազար զբոսաշրջիկ, իսկ 2019 թվականի նույն ժամանակահատվածում՝ 202 հազար:

ՀՀ Զբոսաշրջության կոմիտեիտվյալներով՝ զբոսաշրջային այցելությունների թիվը 2023 թ. հունվարից հուլիս ընկած ժամանակահատվածում կազմել է 1․26 մլն, որը 29%-ով ավելի է 2019թ. նույն ժամանակահատվածի թվերից:

ՀՀ Զբոսաշրջության կոմիտեիլրատվության և հասարակության հետ կապերի պատասխանատուԱննա Մարգարյանը նշեց, որ Հայաստան այցելող զբոսաշրջիկների թվերով առաջատար երկրներն են Ռուսաստանը, Վրաստանը և Իրանը:

Նա ընդգծեց, որ Զբոսաշրջության կոմիտենիրականացնում է հնարավոր ամեն բան՝ Հայաստանի զբոսաշրջային հնարավորությունները բացահայտելու ուղղությամբ:

«Մենք շատ ակտիվ մասնակցում ենք միջազգային զբոսաշրջային միջոցառումներին, էքսպոներին, որտեղ ներկայացնում ենք Հայաստանը որպես գրավիչ զբոսաշրջային ուղղություն՝ Հայաստանի զբոսաշրջային պրոդուկտը, ներուժը: Ինչպես նաև փոխանցում ենք հայաստանյան տուրիստական ընկերությունների տվյալները տեղի տուրիստական ընկերություններին, որպեսզի կարողանան հետագայում զարգացնել երկկողմանի համագործակցությունը զբոսաշրջության ոլորտում»,- ասաց նա:

Աննա Մարգարյանը նշեց, որ նաև իրականացնում են դեպի Հայաստան ճանաչողական այցեր, այսինքն՝ հրավիրում են իրենց երկրներում մեծ լսարան ունեցող բլոգերների, ինֆլյուենսերների, մեդիա ոլորտի ներկայացուցիչների, որոնք լուսաբանում են իրենց այցերը, ինչն իր հերթին նոր զբոսաշրջիկներ է բերում Հայաստան տվյալ երկրներից:

Զբոսաշրջության կոմիտեն այս տարի աջակցում է նաև Հայաստանի ամբողջ տարածքում տարբեր ֆորմատի և նախասիրությունների շուրջ 17 փառատոնների իրականացմանը, որն ըստ կոմիտեի լրատվության և հասարակության հետ կապերի պատասխանատուի, ապահովել է ու դեռ կապահովի զբոսաշրջային մեծ հոսք դեպի Հայաստան:

Հայերեն العربية English Русский

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միհալ Ստոչելը հորդորեց երբեք չհանձնվել

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան