Բարեփոխված եկեղեցիների համաշխարհային միությունը Լեռնային Ղարաբաղում արդար խաղաղության կոչ է անում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարեփոխված եկեղեցիների համաշխարհային միությունը (WCRC) աջակցում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի և Եվրոպական եկեղեցիների համաժողովի կոչին՝ անհապաղ վերացնել Լեռնային Ղարաբաղի շրջափակումը, և կոչ է անում ներգրավված կողմերին ձգտել տարածաշրջանում արդար խաղաղության հաստատմանը:

WCRC-ն նկատում է, որ վերջին յոթ ամիսների ընթացքում Լաչինի միջանցքով իրականացվող բեռնափոխադրումները էլ ավելի սահմանափակելուց հետո Ադրբեջանի կառավարությունը հունիսի 15-ին ամբողջությամբ փակեց Հայաստանը Լեռնային Ղարաբաղին (Արցախին) կապող ճանապարհը, ինչը հանգեցրեց աճող հումանիտար ճգնաժամի։

««Համաշխարհային քաղաքականությունը, տարածաշրջանային դինամիկան և կուսակցական դաշինքները հաճախ մթության մեջ են թողնում որոշ ճգնաժամեր և կենտրոնանում միայն դրանցից մի քանիսի վրա: Արցախում ներկայիս ճգնաժամը պահանջում է անհապաղ ուշադրություն և հանգուցալուծում, որը դուրս կլինի արգելափակված կյանքի ճանապարհի բացման շրջանակից և կհանգեցնի արդարության ու հարատև խաղաղության հաստատմանը»,- ասել է Մերձավոր Արևելքում հայ ավետարանական եկեղեցիների միության նախագահի պաշտոնակատար Փոլ Հայդոսթյանը:

«Քաղաքացիական բնակչությունն այժմ բախվում է կենսական նշանակության դեղերի և առաջին անհրաժեշտության պարագաների պակասի հետ, ինչպիսիք են հիգիենայի միջոցները և մանկական սնունդը», - ասվում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հուլիսի 25-ի հայտարարության մեջ: «Մրգերը, բանջարեղենը և հացը օրըստօրե պակասում և թանկանում են, մինչդեռ այլ սննդամթերքները, ինչպիսիք են կաթնամթերքը, արևածաղկի ձեթը, հացահատիկը, ձուկը և հավը, հասանելի չեն»:

«Ազատ Եվրոպա» ռադիոկայանի հաղորդագրության համաձայն՝ Ադրբեջանն ու Հայաստանը «երկար տարիներ ներգրավված են Լեռնային Ղարաբաղի շուրջ վեճում», որտեղ էթնիկ հայկական տարածքը գտնվում է Ադրբեջանի սահմաններում:

«Հակամարտության կարգավորմանն ուղղված դիվանագիտական ջանքերը այդքան էլ արդյունավետ չէին, և 2020թ. երկու կողմերի միջև նոր պատերազմ սկսվեց, որը տևեց վեց շաբաթ մինչև կնքվեց զինադադար Ռուսաստանի միջնորդությամբ, ինչի արդյունքում Հայաստանը կորցրեց իր վերահսկողության տակ գտնվող տարածաշրջանի որոշ մասեր և հարակից յոթ շրջաններ», - զեկուցում է «Ազատ Եվրոպա» ռադիոկայանը: «Հայկական վերահսկողության ներքո Լեռնային Ղարաբաղը արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը Լաչինի միջանցքն էր։ 2020 թվականի պատերազմի արդյունքում Ադրբեջանը հետ վերցրեց ճանապարհը շրջապատող տարածքները, և ըստ զինադադարի համաձայնագրի` ռուս խաղաղապահները կվերահսկեն և կապահովեն ճանապարհի անվտանգությունը»։

Այնուամենայնիվ, Ադրբեջանի կառավարությունը հրաժարվում է ստանձնել համաձայնությամբ նախատեսված պարտավորությունները և փոխարենը օգտագործում է ճանապարհի արգելափակումը Հայաստանի կառավարության և բնակիչների վրա ճնշումն ուժեղացնելու համար, նպատակ ունենալով ստանալ զիջումներ Արցախի վերահսկողության վերաբերյալ իր պահանջներում:

Բարեփոխված եկեղեցիների համաշխարհային միությունը դատապարտում է անմեղ մարդկանց առողջությունն ու կյանքը որպես քաղաքական լծակ օգտագործելու մարտավարությունը և կոչ է անում իր անդամներին հանդես գալ շրջափակման վերացման և անկեղծ բանակցությունների օգտին՝ արդար և տևական խաղաղություն ապահովելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հայերեն العربية English Français Русский Türkçe

Խամենեին ԶՈՒ-ն բերել է բարձր պատրաստվածության վիճակի, տարածաշրջանի երկրները ծանուցվել են ԱՄՆ-ին աջակցելու անթույլատրելիության մասին. Reuters-ի անանուն աղբյուր

ՀՀ ԳԱԱ ինստիտուտը Վրաստանում տեղի ունեցած 3.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցել

Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին ձորակում հայտնված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Թիվ 14 և 31 ԸԸՀ-ներն ամփոփել են մարտի 30-ի ՏԻՄ ընտրությունների վերջնական արդյունքները

Արթուր Ալեքսանյանը՝ 2024 թվականի Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ, Արմեն Բաբալարյանը՝ լավագույն մարզիչ

Հայաստանում սպասվում են կարճատև անձրևներ, հնարավոր է՝ ամպրոպ, եղանակը կտաքանա 2-3 աստիճանով

Իրանը ցանկանում է իրավահավասար հիմունքներով երկխոսություն վարել այլ երկրների հետ. նախագահ Փեզեշքիան

Խակասիայում փոթորկի հետևանքով 32 մարդ Է տուժել

Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը ԵԱ-ում կիսում են 6-11-րդ հորիզոնականները

Չինաստան-Հայաստան հարաբերությունների արագ և որակյալ զարգացման խթանում. գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինի հոդվածը