ԱՄՆ սենատոր Ռոբերտ Մենենդեսի հանձնարարությամբ ՀՀ ժամանած պատվիրակությունն այցելել է Լաչինի միջանցքի սկզբնամաս

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի հանձնարարությամբ Հայաստան է ժամանել հանձնաժողովի աշխատակազմի ներկայացուցիչներ Սառա Արքինի և Դեմյան Մերֆիի ղեկավարած պատվիրակությունը:

Ինչպես հայտնում են Սյունիքի մարզպետի աշխատակազմից, օգոստոսի 7-ին նրանք հանդիպում են ունեցել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի ու Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ, որի ընթացքում տեղեկացել են Սյունիքի սահմաններին տիրող իրավիճակի, ՀՀ ինքնիշխան տարածքի հանդեպ Ադրբեջանի ոտնձգությունների ու Արցախի շրջափակման և դրա հետևանքներով առաջացած հումանիտար աղետի մասին։

Օգոստոսի 7-ին պատվիրակությունը Սյունիքի մարզպետի ուղեկցությամբ այցելել է Տեղ համայնքի Կոռնիձոր գյուղ, որտեղ Ռոբերտ Ղուկասյանը նրանց է ներկայացրել Լաչինի միջանցքի փակ լինելու փաստն ու երկկողմ երթևեկության բացակայությունը։

ԱՄՆ սենատի ներկայացուցիչները դիտարկել են նաև հանգամանքը, որ ՀՀ կառավարության ուղարկած հումանիտար բեռով մեքենաներն արդեն օրեր շարունակ կանգնած են սահմանից այսկողմ ու չեն կարողանում հասնել դրանց կարիքն ունեցող Արցախի բնակիչներին։

Ադրբեջանը շարունակում է ամբողջությամբ արգելափակված պահել Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով Արցախում հումանիտար իրավիճակը գնալով ավելի է վատթարանում։ Արցախի բնակչությունը զրկված է պարենի, դեղորայքի, վառելիքի մատակարարումներից։ Ադրբեջանն արգելափակել է նաև Արցախի գազամատակարարումն ու էլեկտրաէներգիայի մատակարարումը։

Հայերեն العربية English Français Русский Türkçe

Վահան Կոստանյանն ու Դիմիտրիոս Սկուտասը քննարկել են Հայաստան–Հունաստան առևտրատնտեսական օրակարգը

Պուտինն ԱՊՀ-ի գծով իր պաշտոնակիցներին ոչ պաշտոնական գագաթնաժողովի է հրավիրել Սանկտ Պետերբուրգ

Իրանի նախագահն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի մասնակցությամբ

Բուլղարացի պատգամավորը հայտնել է, որ 2025 թվականին երկրում 16 դոնորի շնորհիվ իրականացվել է 34 փոխպատվաստում. BTA

ԱՊՀ ղեկավարները հայտարարություն են ընդունել Համագործակցության 35-ամյա հոբելյանի առթիվ

Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ Ոստիկանություն

Իտալիայի գինեգործարանից գողացել են 30 000 շիշ գինի՝ 5 միլիոն եվրո արժողությամբ

Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Արդարադատության միջազգային դատարանի դատավոր Նավի Փիլեյին

Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ Նիկոլ Փաշինյան

Կլիչկոն խորհուրդ է տվել Կիևի բնակիչներին ժամանակավորապես լքել քաղաքը