Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը և Եվրոպական եկեղեցիների կոնֆերանսը Արցախի շրջափակումը վերացնելու կոչ են արել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը և Եվրոպական եկեղեցիների կոնֆերանսը համատեղ բաց նամակ են հղել Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելին՝ խորը մտահոգություն հայտնելով Արցախում ադրբեջանական շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակի վերաբերյալ, ընդգծելով միջազգային պատասխանատվության անհրաժեշտությունը՝ ստիպելու Ադրբեջանին կատարել Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր կատարման ենթակա որոշումները ու Լաչինի միջանցքը բացելու միջոցով դադարեցնել Արցախի շրջափակումը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՅԴ գրասենյակի տարածած հաղորդագրությունից, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գլխավոր քարտուղար Ջերի Փիլայի և Եվրոպական եկեղեցիների կոնֆերանսի գլխավոր քարտուղար Յորգեն Սքով Սորենսենի կողմից ստորագրված գրությամբ նաև մանրամասն ներկայացվում է Արցախի ադրբեջանական շրջափակման հետևանքով տեղում ստեղծված հումանիտար ճգնաժամը, ինչը դրսևորվում է սննդի, դեղորայքի, էլեկտրականության և վառելիքի մատակարարումների դադարեցմամբ՝ վատթար ազդեցություն ունենալով 120․000 մարդու, այդ թվում՝ երեխաների կյանքի և կենսապայմանների վրա։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Էկումենիկ կազմակերպությունների գլխավոր քարտուղարները նաև հատուկ անդրադարձել են շրջափակման հետևանքով մարդու հիմնարար իրավունքների շարունակապես ահագնացող խախտումներին։

Նրանք Ադրբեջանին և խնդրում ներգրավված միջազգային դերակատարներին կոչ են արել անհապաղ ապահովել Լաչինի միջանցքով մարդկանց և ապրանքների անարգել անցումը, Արցախի ժողովրդի կարիքների բավարարմանն ուղղված մարդասիրական օժանդակության ապահովումը։

Գրության հեղինակները Եվրոպական միությանն ու ամբողջ միջազգային հանրությանը կոչ են արել գործուն միջոցներով վերացնել Արցախի շրջափակումը և պաշտպանել մարդու հիմնարար իրավունքները։

Էկումենիկ գործիչները հույս եւ համոզմունք են հայտնել, որ կայուն խաղաղությունը կարող է ձեռք բերվել միայն բանակցություններում շահագրգիռ բոլոր կողմերի անկեղծ հանձնառության առկայությամբ, որոնք լրջորեն են վերաբերվում մարդու բոլոր իրավունքներին և հիմնարար ազատություններին՝ հիմնված փոխադարձ վստահության և հարգանքի վրա:

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի և Եվրոպական եկեղեցիների կոնֆերանսի գլխավոր քարտուղարների՝ Ժոզեպ Բորելին ուղղված բաց նամակի ամբողջական տեքստը հասանելի է հետևյալ հղմամբ:

Հայերեն العربية English Français Русский

Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ

Փրկարարները մարել են Միկոյան 25 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում բռնկված հրդեհը

Պուտինը Ռուսաստանի տնտեսությունը կայուն է անվանել՝ չնայած վառելիքային ճգնաժամին

Տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի ուսումնական տարվա ավարտական միջոցառումը

Հուլիսի 23-ի միջոցառումների անոնս

Իրանը հերքել է Քոլանգ լեռան տարածքում միջուկային օբյեկտի առկայությունը

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Դատարան է հանձնվել ԱԺ ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու վերաբերյալ քրեական վարույթի նյութը

Սոֆիայի համալսարանը պատրաստ է օգնել արտերկրում գործող բուլղարական կիրակնօրյա դպրոցներին. BTA

Իրանը հայտնել է ամերիկյան նոր գրոհի մասին. տարածաշրջանի երկրներում ևս գործողությունները շարունակվում են