Ադրբեջանը ցանկանում է հրաժարվել Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից ու շարունակել պատերազմը․ Արցախի նախագահ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այն կարծիքին է, որ Ադրբեջանը ցանկանում է հրաժարվել 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարությունից և շարունակել պատերազմը։

Արցախի նախագահն այս մասին ասել է Արցախի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Արայիկ Հարությունյանը նշել է, որ Ադրբեջանը, օգտվելով Ուկրաինայի հետ պատերազմի մեջ գտնվող Ռուսաստանի վիճակից, փորձել է ստիպել Արցախին հրաժարվել Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նրան տրված իրավունքներից և երկխոսության գնալ իր առաջարկած օրակարգով։

«Ադրբեջանն ուզում է հրաժարվել եռակողմ հայտարարությունից և շարունակել պատերազմը։ Սա արդեն պատերազմ է, սա պատերազմի շարունակությունն է, որի նպատակն է պաշարման միջոցով Լեռնային Ղարաբաղը դարձնել համակենտրոնացման ճամբար, իսկ հետո իրականացնել ցեղասպանություն»,- հայտարարել է Հարությունյանը։

Արցախի նախագահի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականության նպատակներից մեկը նաև Հայաստանի վրա ճնշում գործադրելն է՝ Սյունիքով ճանապարհի առավել արտոնյալ պայմաններ ունենալու համար։

Հարությունյանը մեջբերեց 2021 թվականի դեկտեմբերին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումից առաջ Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, որ «Զանգեզուրի միջանցքը պետք է աշխատի Լաչինի միջանցքի տրամաբանության շրջանակներում»։

«Իհարկե, մենք սկզբնական շրջանում դրան ուշադրություն չէինք դարձնում, մտածում էինք, որ դա հայտարարություն է Հայաստանի իշխանությունների վրա ճնշում գործադրելու համար, սակայն հետագայում Ադրբեջանը իր վարած քաղաքականության մեջ դա կարևորում էր։ Կարող եմ նաև այսօր հայտարարել, որ Ադրբեջանը շարունակում է իր ճնշումները առավելագույնը կորզելու համար։ Մենք պետք է ֆիքսենք, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայերին ինչ-որ առումով պատանդի կարգավիճակում պահելու և զուգահեռաբար ցեղասպանություն իրականացնելու ցանկություն ունի՝ ճնշում գործադրելով Հայաստանի վրա Զանգեզուրի ճանապարհի առավել արտոնյալ տարբերակ ունենալու առումով»,- հայտարարել է Արայիկ Հարությունյանը։

Հայերեն العربية English Français Русский

Ռուսաստանի և Ուկրաինայի փոխադարձ հարվածներից երկու կողմում գրանցվել են զոհեր և վիրավորներ

Գեղարքունիքի մարզում կաշառք տալու գործով կան կալանավորվածներ

Թուրքիան աջակցություն է հայտնել Հորդանան գետի Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու՝ 12 երկրների քայլերին

Թուրքիայի և Իրաքի խորհրդարանների նախագահները քննարկել են զինված խմբավորումների զինաթափման գործընթացը

Հութիները հայտարարել են, որ Սաուդյան Արաբիան 30-ից ավելի ավիահարված է հասցրել Եմենին

Բաղդադում քաղաքական խորհրդակցություններ են տեղի ունեցել Հայաստանի և Իրաքի միջև

Իրանի դեմ հակամարտության ընթացքում վիրավորված ԱՄՆ զինվորականների թիվը գերազանցել է 800-ը

Անակնկալ այցերը զորամասեր վեր են հանում խնդիրներ, որոնք տեսանելի չեն սովորական այցերի ընթացքում. Սուրեն Պապիկյան

Ռուբիոն հայտնել է, որ Մոսկվայում և Կիևում քննարկվել են բովանդակալից առաջարկներ

ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալի հետ