Քաղաքականություն

Հայաստանում Չեխիայի դեսպանն այցելել է Լաչինի միջանցքի սկզբնամաս

1 րոպեի ընթերցում

Հայաստանում Չեխիայի դեսպանն այցելել է Լաչինի միջանցքի սկզբնամաս

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Չեխիայի դեսպան Պյոտր Պիրունչիկը այցելել է Ադրբեջանի կողմից ապօրինի արգելափակված Լաչինի միջանցքի սկզբնամաս, որտեղից լուսանկարներ ու տեսանյութ է հրապարակել:

«Լաչինի միջանցքում: Ուզում էի սեփական աչքերով տեսնել այն վայրը, որի մասին այդքան լսել եմ, և որի մասին այդքան խոսում և գրում եմ»,- գրել է նա X-ում (նախկինում Twitter):

Հայաստանում Չեխիայի դեսպան Պյոտր Պիրունչիկն օգոստոսի 2-ին Կապանում մասնակցել էր ԵՄ դիտորդական առաքելության գրասենյակի բացման արարողությանը, հանդիպում ունեցել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ։

Ադրբեջանն ապօրինի արգելափակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով Լեռնային Ղարաբաղի բնակչությունն ամբողջությամբ զրկված է պարենի, դեղորայքի, վառելիքի, առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումներից։ Ադրբեջանն արգելափակել է նաև Լեռնային Ղարաբաղի գազամատակարարումն ու էլեկտրամատակարարումը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում