Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահում կներկայացվեն Ստանիսլավ Շչեգլովի 17 գրաֆիկական աշխատանքներ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական արվեստի թանգարանը օգոստոսի 8-ին, ժամը 13:00-ին Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահում կներկայացնի «Նահանգային մայրաքաղաքի խաչմերուկները» խորագրով ցուցահանդեսը:

Թանգարանից հայտնում են, որ կցուցադրվեն 17 գրաֆիկական աշխատանքներ, որոնք 2005 թ. թանգարանին են նվիրել Սամարա մարզի կառավարությունը և հեղինակը՝ Ստանիսլավ Շչեգլովը՝ ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության տարվա կապակցությամբ կայացած միջոցառման շրջանակում:

Ստանիսլավ Շչեգլովի «Նահանգային մայրաքաղաքի խաչմերուկները» փորագրությունների ցուցահանդեսը հանդիսատեսին հրավիրում է ճանապարհորդելու Վոլգայի մերձափնյա գեղեցկագույն քաղաքներից մեկով՝ Սամարայով: Ցուցադրության հիմքը կազմում են «Հին Սամարա» շարքի օֆորտները, որոնք նվիրված են հեղինակի հայրենի քաղաքի ճարտարապետական հուշարձաններին: Դրանք կառուցել են մայրաքաղաքի և նահանգի ճարտարապետները XIX դ. վերջին - XX դարասկզբին: Ստալինյան ժամանակներում պաշտամունքային հուշարձաններից շատերը ոչնչացվել էին: Նկարիչն իր գործերում խնամքով վերարտադրում է նախահեղափոխական քաղաքային բնապատկերը, բացահայտելով կորսված ճարտարապետության ողջ ինքնատիպությունն ու հմայքը:

Ցուցահանդեսում նաև ներկայացված են 1970-80-ական թթ. լինոփորագրության տեխնիկայով կատարված Ժիգուլևյան բարձունքների, Մոլոդեցկի բլրի, Բախիլովյան բացատի տեսարաններով բնապատկերներ:

Հայերեն Русский

ԱԺ ընտրությունների քվեարկության կարգը. մանրամասնում է ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը

Ժամը 8։00-ից բոլոր ընտրատեղամասերը բնականոն աշխատում են. ԿԸՀ նախագահ

ՀՀ ՄԻՊ աշխատակազմում վաղ առավոտից իրականացվում է ԱԺ ընտրությունների գործընթացում իրավունքներին առնչվող հարցերի անկախ մշտադիտարկում

ԱԺ ընտրությունների ընթացքը. ներկայացնում է ԿԸՀ նախագահը

Հայաստանն ընտրում է. մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միհալ Ստոչելը հորդորեց երբեք չհանձնվել

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին