Պաշտպանության նախարարն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ ռազմական կցորդին՝ առաքելության ավարտի կապակցությամբ
1 րոպեի ընթերցում
![Պաշտպանության նախարարն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ ռազմական կցորդին՝ առաքելության ավարտի կապակցությամբ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2023/08/1116780.jpg)
ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Գրեգորի Փայփսին` Հայաստանում առաքելության ավարտի կապակցությամբ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի պաշտպանության նախարարությունը։
Պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել գնդապետ Գրեգորի Փայփսին համագործակցության համար և մաղթել հաջողություն հետագա ծառայության ընթացքում:
Պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցության զարգացման գործում ունեցած մեծ ներդրման համար նախարար Պապիկյանը ՀՀ-ում ԱՄՆ ռազմական կցորդ, գնդապետ Գրեգորի Փայփսին պարգևատրել է «Ռազմական համագործակցության համար» մեդալով: