Հասարակական

Մի շարք բնակավայրեր Միասնական սոցիալական ծառայության մի տարածքային կենտրոնից անցել են մեկ այլ կենտրոնի սպասարկման տարածք

2 րոպեի ընթերցում

Մի շարք բնակավայրեր Միասնական սոցիալական ծառայության մի տարածքային կենտրոնից անցել են մեկ այլ կենտրոնի սպասարկման տարածք

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համայնքների խոշորացման գործընթացով պայմանավորված՝ Միասնական սոցիալական ծառայության կողմից սպասարկվող մի շարք բնակավայրեր անցել են մի տարածքային կենտրոնից մեկ այլ կենտրոնի սպասարկման տարածք: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Ըստ այդմ՝

  • Արարատի մարզի՝ Ավշար, Արարատ, Արմաշ, Երասխ, Զանգակատուն, Պարույր Սևակ, Ուրցալանջ, Լանջառ, Նոյակերտ, Սուրենավան, Տիգրանաշեն, Վարդաշատ գյուղերի բնակիչներին Վեդու տարածքային կենտրոնի փոխարեն կսպասարկի ՄՍԾԱրարատի տարածքային կենտրոնը(հասցե՝ Շահումյան 34),
  • Արագածոտնի մարզիՇամիրամ և Մելիք գյուղերի բնակիչներին Աշտարակի և Ծաղկահովտի տարածքային կենտրոնների փոխարեն անհրաժեշտ սոցիալական ծառայություններ կտրամադրեն ՄՍԾԹալինի և Ապարանիտարածքային կենտրոնները(հասցեներ՝ Գայի 1, Բաղրամյան 26),
  • Արմավիրի մարզիԱկնալիճ, Տարոնիկ և Մյասնիկյան գյուղերի շահառուներին Վաղարշապատի և Բաղրամյանի տարածքային կենտրոնների փոխարեն կսպասարկի ՄՍԾԱրմավիրի տարածքային կենտրոնը(հասցե՝ Աբովյան 137/1),
  • Կոտայքի և Արագածոտնի մարզերիՆոր Երզնկայի բնակիչներին Եղվարդի տարածքային կենտրոնի փոխարեն այժմ սոցիալական ծառայությունների կտրամադրի ՄՍԾԱշտարակի տարածքային կենտրոնը(հասցե՝ Վ․ Պետրոսյան 69/1),
  • Շիրակի մարզիՀողմիկ գյուղի բնակիչներին Աշոցքի տարածքային կենտրոնի փոխարեն անհրաժեշտ սոցիալական ծառայություններ կտրամադրի ՄՍԾԱմասիայի տարածքային կենտրոնը(հասցե՝ Ամասիա 25, շ․ 4),
  • Վայոց Ձորի մարզիԿարմրաշեն և Հերհեր գյուղերի բնակիչներին Ջերմուկի տարածքային կենտրոնի փոխարեն կսպասարկի ՄՍԾՎայքի տարածքային կենտրոնը (հասցե՝ Շահումյան 16)։
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում