Քաղաքականություն

Մոսկվան աջակցում է Բաքվի և Ստեփանակերտի միջև բանակցային գործընթացի մեկնարկին․ Զախարովա

1 րոպեի ընթերցում

Մոսկվան աջակցում է Բաքվի և Ստեփանակերտի միջև բանակցային գործընթացի մեկնարկին․ Զախարովա

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մոսկվան աջակցում է Բաքվի և Ստեփանակերտի միջև բանակցային գործընթացի մեկնարկին և աշխատում է կողմերի՝ միմյանցից լրջորեն տարբերվող մոտեցումները մերձեցնելու ուղղությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք աջակցում ենք Բաքվի և Ստեփանակերտի միջև բանակցությունների մեկնարկին: Այս թեման շահագրգիռ կողմերի հետ մեր շփումների օրակարգում է», - ասել է նա:

Ինչպես նշել է Զախարովան, ռուս խաղաղապահները նախկինում օգնել են երկու պատվիրակությունների հանդիպումների կազմակերպմանը և պատրաստ են շարունակել անհրաժեշտ աջակցությունը ցուցաբերել այդ գործընթացին։

«Ռուսաստանը ոչ մի նախապայման չի առաջադրում և ջանասիրաբար աշխատում է կողմերի մոտեցումները մերձեցնելու ուղղությամբ, որոնք ներկայումս լրջորեն տարբերվում են Լեռնային Ղարաբաղում լարվածության աճի ֆոնին», - ընդգծել է ՌԴ արտաքին քաղաքական ​​գերատեսչության ներկայացուցիչը։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում