Հասարակական

Սերգեյ Սմբատյանն ու Արմեն Սմբատյանը կալանավորվել են երկու ամսով

1 րոպեի ընթերցում

Սերգեյ Սմբատյանն ու Արմեն Սմբատյանը կալանավորվել են երկու ամսով

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորվել է։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից, նաև կալանավորվել են նաև Սերգեյ Սմբատյանի հայրը՝ Ռուսաստանում և Իսրայելում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյանը և գործարար Արման Պետրոսյանը։

Սերգեյ Սմբատյանը, Արմեն Սմբատյանը և Արման Պետրոսյանը մեղադրվում են պետությանը գույքային վնաս պատճառելու մեջ։ Ըստ դատախազության տարածած հաղորդագրության՝ նրանց գործողությունների հետևանքով պետությանը հասցված վնասը կազմում է 966 միլիոն դրամ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում