Քաղաքականություն

Միջազգային հումանտար պաշտպանության տակ գտնվող անձի առևանգումը միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում է. ՀՀ ԱԳՆ

1 րոպեի ընթերցում

Միջազգային հումանտար պաշտպանության տակ գտնվող անձի առևանգումը միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում է. ՀՀ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային մարդասիրական պաշտպանության տակ գտնվող անձի առևանգումը միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում է։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին շեշտել է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանն՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից 68-ամյա արցախցու առևանգմանը, որը Հայաստան էր տեղափոխվում բուժման նպատակով:

«Անհանգստացած ենք լուրերից, որ 68-ամյա բուժառուն, ով Լեռնային Ղարաբաղից Հայաստան բուժօգնության էր տեղափոխվում՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ, առևանգվել է Ադրբեջանի սահմանապահ ծառայության կողմից ապօրինի տեղադրված անցակետում։ Միջազգային մարդասիրական պաշտպանության տակ գտնվող անձի առևանգումը միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում է»,-շեշտել է խոսնակը:

Ավելի վաղ նաև հայտնի էր դարձել, որ ոչ ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները, ոչ ռուս խաղաղապահները տեղյակ չեն Ադրբեջանի կողմից ապօրինաբար առևանգված քաղաքացու գտնվելու վայրի մասին:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում