Քաղաքականություն

Ոչ ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները, ոչ խաղաղապահները տեղյակ չեն Ադրբեջանի կողմից առևանգված քաղաքացու գտնվելու վայրից. Մարուքյան

1 րոպեի ընթերցում

Ոչ ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները, ոչ խաղաղապահները տեղյակ չեն Ադրբեջանի կողմից առևանգված քաղաքացու գտնվելու վայրից. Մարուքյան

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանն ամեն օր հրաժարվում է իր ստեղծած կեղծ նարատիվներից՝ կապված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հետ համակեցությամբ ապրելու պատրաստակամության հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Թվիթեր»-ում գրել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն՝ անդրադառնալով հուլիսի 29-ին իրականացված ադրբեջանական հերթական սադրանքին:

«Այսօր 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին, ով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից տեղափոխվում էին Հայաստան բուժօգնության, առևանգել են Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները և տարել անհայտ ուղղությամբ։ Ոչ Խաչատրյանի հարազատները, ոչ ԿԽՄԿ-ի կամ ռուս խաղաղապահների ներկայացուցիչները տեղյակ չեն Վագիֆ Խաչատրյանի գտնվելու վայրի մասին»,-գրել է Մարուքյանը:

68-ամյա քաղաքացու ճակատագիրը այս պահի դրությամբ անհայտ է:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում