Միջազգային

Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ-ը, ՆԱՏՕ-ն և Ուկրաինան իրենք են հրաժարվում Ռուսաստանի հետ բանակցություններից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն հրաժարվում են բանակցել Ռուսաստանի հետ բոլոր երկրների համար հավասար անվտանգության ապահովման հարցի շուրջ, իսկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օրենսդրորեն սահմանել է Ռուսաստանի հետ բանակցելու անհնարինությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին ՌԴ նախագահը հայտարարել է Ռուսաստան-Աֆրիկա երկրորդ գագաթնաժողովի լիագումար նիստում։

«Բոլոր հակասությունները պետք է լուծվեն բանակցությունների ընթացքում, բայց խնդիրն այն է, որ նրանք հրաժարվում են բանակցել մեզ հետ: Հակամարտության հիմքում ընկած է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կողմից Ռուսաստանի անվտանգության սպառնալիքների ստեղծումը, իսկ նրանք, ևս մեկ անգամ կրկնեմ, հրաժարվում են բոլորի, այդ թվում ՝ Ռուսաստանի համար հավասար անվտանգության ապահովման հարցերի շուրջ բանակցություններից։ Ուկրաինան, ավելի ճիշտ՝ այսօրվա ուկրաինական ռեժիմը, հրաժարվում է բանակցություններից։ Այդ մասին պաշտոնապես հայտարարվել է, և Ուկրաինայի նախագահը համապատասխան հրամանագիր է ընդունել այս հարցի վերաբերյալ՝ արգելելով բանակցությունները»,- ասել է Պուտինը։

Նա ընդգծել է՝ բազմիցս հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցել, սակայն Մոսկվան չի կարող պարտադրել։

Հայերեն Русский

Միրզոյանը պարզաբանեց, թե որ դեպքում Հայաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունն անհրաժեշտ չի համարի

ԱՄՆ-ն հասկանում է, որ ՌԴ-ն և Ուկրաինան իրենց պահանջները կունենան կարգավորման վերաբերյալ. Ուոլց

Team-ը բջջային ցանցի մասշտաբային արդիականացում կիրականացնի

Առաջիկայում նորություններ կլինեն. Արարատ Միրզոյանը՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթղթի կյանքի կոչման մասին

Թրամփի վարչակազմը դիմել է ԱՄՆ Գերագույն դատարան ծննդյան իրավունքով քաղաքացիության տրամադրման հարցով

Երևանի քաղաքապետարանը վերջին ձերբակալություններում լուրջ խնդիրներ է տեսնում. Կոստանյան

Երևանի քաղաքապետարանը 2024-ին իրականացրել է 30 կմ ոռոգման ցանցի ներդրում

Որևէ խաղաղության համաձայնագիր երկրներին և ժողովուրդներին միանգամից բարեկամ չի դարձնում. Միրզոյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստում փախստականների վերադարձի մասին դրույթ չկա. Միրզոյան

Խաղաղության համաձայնագրի նախագծի համաձայնեցված տեքստում որևէ դրույթ չկա «միջանցքի» մասին. ԱԳ նախարար