Ադրբեջանական ԶՈւ-ն Շուշիի շրջանում կիրառել է հրաձգային զենք. Արցախի ՊՆ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական զինուժը hուլիսի 28- ին ժամը 11:00-ի սահմաններում Շուշիի շրջանում խախտել է հրադադարը' կիրառելով հրաձգային զենք։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից, հայկական կողմում կորուստներ չկան։
Տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։