Մեծ Բրիտանիան Լաչինի միջանցքի արգելափակման հարցը պետք է բարձրացնի ՄԱԿ-ի ԱԽ-ում․ լորդ Ալթոն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բրիտանացի քաղաքական գործիչ, Լորդերի պալատի անդամ լորդ Դեյվիդ Ալթոնը կիսել է Լաչինի միջանցքի արգելափակման շուրջ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մտահոգությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լորդ Ալթոնն անհրաժեշտ է համարում, որ Լաչինի միջանցքի արգելափակման հարցը քննարկվի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում։

«Կարմիր խաչի միջազգային կոմիտեն մտահոգություն է հայտնում այն հարցի շուրջ, որ մարդասիրական օգնությունը չի հասնում Լեռնային Ղարաբաղի հայերին։ Մեծ Բրիտանիան պետք է անհապաղ բարձրացնի այդ հարցը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում», - գրել է նա Twitter-ում։

Լորդ Ալթոնը նաև իր էջում կիսել է ԿԽՄԿ-ի վերջին հայտարարությունը Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ։

Հայաստանի կառավարությունը հուլիսի 26-ին 361 տոննա հումանիտար օգնություն է ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ 19 բեռնատար ավտոմեքենաներով: Հումանիտար օգնությունը հուլիսի 26-ին հասել է Լաչինի միջանցքի մուտքի հատված: Հայաստանը խնդրել է, որ ԼՂ-ում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչներն ընդունեն բեռն ու տեղափոխեն ԼՂ, որտեղ Լաչինի միջանցքի շուրջ 8 ամիս ապօրինի արգելափակված լինելու հետևանքով հումանիտար ճգնաժամ է հաստատված: Բեռնատարներով Հայաստանից Լեռնային Ղարաբաղ է ուղարկվում մակարոնեղեն, շաքարավազ, բուսական յուղ, կաթի փոշի, աղ, մանկական կեր, դեղորայք: Ադրբեջանը մինչ այս պահը խոչընդոտում է մարդասիրական օգնությամբ բեռնատարների մուտքը Լեռնային Ղարաբաղ։

Հայերեն English Français Русский Türkçe

Լավրովն ու Արաղչին քննարկել են Մերձավոր Արևելքի ճգնաժամի կարգավորման ուղիները

RAYE-ը 11 անվանակարգով գլխավորում է «Գրեմմի-2027»-ի հավակնորդների ցանկը

Պուտինի, Թրամփի և Սի Ծինփինի հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարություն է նախապատրաստվում․ Ուշակով

Ֆրանսիան Ռուսաստանին կոչ է արել համաձայնել Ուկրաինայում կրակի դադարեցմանը

«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հերթական հանդիպումը նախատեսվում է անցկացնել Հայաստանում

Նոյեմբերի 17-ի միջոցառումների անոնս

ԱԺ հերթական նիստերի օրակարգում ընդգրկվել է 13 հարց

ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցի մերձակայքում ամերիկյան ԱԹՍ կալանելու մասին

Գենետիկ հետազոտություններից մինչև անհատական բուժման մոդելավորում. Միջազգային աշխատաժողով՝ Երևանում

Բրյուսելում քննարկվում են Հարավային Կովկասի, Սևծովյան տարածաշրջանի և Կենտրոնական Ասիայի անվտանգության ու հաղորդակցային կապերի հարցերը