Հասարակական

Պաշտպանության նախարարը հանդիպել է արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետ

1 րոպեի ընթերցում

Պաշտպանության նախարարը հանդիպել է արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետ

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հուլիսի 26-ին` ՀՀ ռազմական կցորդների ամենամյա հավաքների շրջանակում, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում ռազմական կցորդները ներկայացրել են իրենց կատարած աշխատանքները:

Նախարար Պապիկյանը ռազմական կցորդներին ներկայացրել է ՊՆ բարեփոխումների ընթացքը, հիմնական ուղղությունները և, ամփոփելով հավաքները, տվել է համապատասխան հանձնարարականներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում