«Ո՞ւր է սերը». Աստղիկ Սաֆարյանը նոր երգ և հոլովակ է հրապարակել
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աստղիկ Սաֆարյանը երկրպագուներին է ներկայացրել «Ո՞ւր է սերը» երգը, որի հոլովակն արդեն համացանցում է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգի և՛ երաժշտության, և՛ խոսքերի հեղինակն Աստղիկ Սաֆարյանն է:
Երգչուհուն հանրության լայն շրջանակը ճանաչեց «Հայ սուպերսթար 1» նախագծի միջոցով, որի շրջանակում նա օրիգինալ մեկնաբանություններով ներկայացրեց բազմաթիվ հանրահայտ ստեղծագործություններ, որոնցից շատ սիրվեց հատկապես «Օ, քամի, քամի» երգի կատարումը:
Աստղիկ Սաֆարյանն այժմ բուռն գործունեություն է ծավալում Իսպանիայում, սակայն պարբերաբար վերադառնում է հայրենիք ու անակնկալներ մատուցում երաժշտասերներին: