Մոսկվայում մեկնարկել է Միրզոյան-Լավրով-Բայրամով հանդիպումը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, եռակողմ հանդիպմանը նախորդել էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։