Ըստ Փաշինյանի՝ ճգնաժամը կառավարելու հարցում անելիք ունի նաև ԼՂ իշխանությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համարում է, որ Լեռնային Ղարաբաղում առկա հումանիտար ճգնաժամը կառավարելու հարցում անելիք ունի նաև Լեռնային Ղարաբաղի իշխանությունը, Հայաստանն էլ պատրաստ աջակցել այդ հարցում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին հայտարարեց հուլիսի 25-ի ասուլիսի ընթացքում։

«Մի հարցի վրա եմ ուզում մեր ուշադրությունը հրավիրել: Այո, մենք կարող ենք ասել, որ Ռուսաստանը սա պետք է անի, ԱՄՆ-ն պետք է սա անի, ԵՄ-ն՝ սա, Հայաստանը՝ սա, Ադրբեջանը՝ սա: Մենք պետք է ձևակերպենք նաև, թե Լեռնային Ղարաբաղի իշխանությունն ինչ պետք է անի: Աղետի գոտի կարելի է հայտարարել, իսկ այդ ճգնաժամը կառավարելու հարցում արդյոք Լեռնային Ղարաբաղի իշխանություններն ունե՞ն որևէ անելիք: Կարծում եմ՝ բոլոր դեպքերում հենց իշխանություն լինելու բերումով ունեն անելիք: Կարծում եմ՝ այդ անելիքը պետք է անեն, և մենք պատրաստ ենք աջակցել այդ անելիքն անելու ուղղությամբ»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը շեշտեց՝ չի կարելի Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը դիտարկել ընդհանուր կոնտեքստից դուրս:

Նրա խոսքով՝ մի շարք երկրներ սեփական խնդիրներն ունեն, իսկ հայկական կողմը նրանցից ակնկալում է, որ որևէ խնդիր կլուծեն Լեռնային Ղարաբաղում։

«Բայց այդ երկրներն իրենք իրենց ունեցած խնդիրը չեն կարողանում լուծել, ո՞ւմ մեղադրեն դրա համար»,-նշեց Փաշինյանը:

Հայերեն English Français Русский

Ծանրամարտի աշխարհի առաջնությունների դրոշը փոխանցվել է Հայաստանին

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա

Հոգեբուժարանում հաշվառված անձը կասկածվում է 29-ամյա երիտասարդին դանակահարելու և սպանելու մեջ․ Ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալին

Ընդդիմադիրները փողոցում ներկայացրել են իրենց համախմբման օրակարգը, Ռուբինյանը նրանց մեղադրել է ՀՀ անկախության դեմ պայքարելու մեջ

Ալիևը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը կոնկրետ արդյունքներ կտա

ՀՀ ԶՈՒ ղեկավարությունը մեծ ուշադրություն է դարձնում հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների սպառազինությանը

Փաշինյանը ցավակցել է Կրակովում կրակոցների հետևանքով զոհերի ընտանիքներին

Հայաստանի լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումներ կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով

Փաշինյանը պատարագի է մասնակցել Նորավանքում

Վարազդատ Լալայանը` աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր