Քաղաքականություն

Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը մեղմելուն միտված ամենատարբեր գաղափարներ են քննարկվում․ Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը մեղմելուն միտված ամենատարբեր գաղափարներ են քննարկվում․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց, թե ինչ գործնական քայլեր է ձեռնարկում Հայաստանը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում առկա հումանիտար ճգնաժամը մեղմելու համար։

Վարչապետն ընդգծեց՝ Հայաստանի կառավարությունը մշտական կապի մեջ է Լեռնային Ղարաբաղի գործընկերների հետ, փորձում են տեսնել՝ ինչ հնարավորություններ կան, ինչ բանաձևեր ու մոտեցումներ կան, որոնք կարող են օգնել։

«Նաև մեր աշխատանքի շնորհիվ միջազգային տարբեր ատյաններ թեմային առնչվող տարբեր որոշումներ են կայացնում։ Բանակցային գործընթացում փորձ է արվում լուծումներ գտնել։ Գիտեք, որ արդեն երկար ժամանակ Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար իրավիճակի հետ կապված՝ Հայաստանի փոխվարչապետի գլխավորությամբ աշխատանքային խումբ է ձևավորվել, որն ամենօրյա քննարկումների մեջ է, թե ինչ քայլեր կարելի է ձեռնարկել, որոնք առավել արդյունավետ կլինեն։ Քանի դեռ հումանիտար աղետի վտանգը հաղթահարված չէ, նշանակում է, որ գործողությունները բավարար չափով արդյունավետ չեն, հետևաբար ամեն օրվա հետ մենք պետք է մտածենք, թե էլ ինչ կարող ենք անել, որպեսզի ի վերջո կարողանանք որևէ՝ թեկուզ միջանկյալ, բայց արդյունքի հասնենք։ Ամենատարբեր գաղափարներ կան, և կարծում եմ, որ ինչ-որ փուլում այդ գաղափարների իրագործումը կտեսնեք»,- հայտարարեց նա։

Վարչապետն այդ գաղափարների մասին չցանկացավ այլ մանրամասներ հայտնել, միայն հստակեցրեց, որ հնարավոր քայլերը պետք է լինեն հումանիտար բնույթի։ Նրա խոսքով՝ կարևորը ոչ թե քննարկվող գաղափարների մասին բարձրաձայնելն է, այլ դրանք ճիշտ ժամանակին, ճիշտ ձևրով օգտագործելը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում