«Նոր գիրք»-28/23. Մարկոսյան, Բրոնթե, Սարգսյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ«Արմենպրես»-ն առանձնացրել է 2023 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ գրականություն

Մեսրոպ Մարկոսյան, «Ժամանակի վարպետը»

Ծանոթացեք մեր ժամանակների ամենապահանջված ժանրի՝ գիտաֆանտաստիկայի հեղինակ Մեսրոպ Մարկոսյանի հետ։

Նրա «Ժամանակի Վարպետը» գրքում թե՛ հերոսը, թե՛ հակահերոսը տաղանդավոր ֆիզիկոսներ են։ Նրանց շարժառիթները տարբեր են։ Հերոսը սիրահարված է, հակահերոսը գործում է նախանձից և լավագույնը լինելու ցանկությունից։ Մեծ մրցակցությունը բերում է մեծ գյուտերի, որի շնորհիվ էլ հերոսը պատրաստվում է փրկել քաղաքը վերահաս աղետից։ Գիրքը լույս է ընծայել «Բուկինիստ»-ը։

Թարգմանական գրականություն

Էմիլի Բրոնթե, «Մոլեգին հողմերի դարավանդը»

Բրոնթե նշանավոր քույրերից միջնեկը՝ Էմիլի Բրոնթեն (1818–1848), պատկերում է 18-րդ դարի վերջի և 19-րդ դարի սկզբի անգլիական գավառի կյանքը։ Նրա «Մոլեգին հողմերի դարավանդը» (1847) միակ վեպի գլխավոր հերոսի բովանդակալից ու խոր ներաշխարհը խեղված է սոցիալական անարդարությամբ։ Նա համակված է խոր ատելությամբ շրջապատող հասարակության հանդեպ։ Վրեժխնդրության զենքը դարձնելով փողի իշխանությունը՝ նա դաժանորեն պատժում է իր թշնամիներին։ Թարգմանությունն անգլերենից՝ Արամ Բուդաղյանի: Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը։

Փաստավավերագրական գրականություն

Սոս Սարգսյան, «Երկիրը երկիր է»

«Երկիրը երկիր է» ժողովածուն ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, անվանի մտավորական Սոս Սարգսյանի հոդվածների, հուշերի, ակնարկների, մտքերի, հարցազրույցների ընտրանի է։ Գրքում դերասանի ուշադրության կենտրոնում են մեր երկրի անկախությունը, պետականությունը, մշակույթը։ Մտավորականը հասարակությանը հորդորում է դասեր քաղել հայ ժողովրդի պատմությունից, մասնավորապես քսաներորդ դարի իրադարձություններից: Սոս Սարգսյանը կարևորում է անկախության պահանջները հաշվի առնելը, հնի իներցիայով առաջ չշարժվելը, անձերի ճակատագիրը երկրի ճակատագրից չզատելը: Արտիստը համախմբվելու կոչ է անում, որովհետև «Եթե բոլորս երազենք, եթե պինդ երազենք, ապա իրականություն կդառնա մեր երազածը»: Գիրքը լույս է ընծայել «Վերնատունը»։

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Հայերեն Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին