Գյումրիում ընթացքի մեջ են Համահայկական ամառային 8-րդ խաղերի պաշտոնական բացման նախապատրաստական աշխատանքները

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում շարունակվում են Համահայկական ամառային 8-րդ խաղերի բացման նախապատրաստական աշխատանքները։ Օգոստոսի 5-19-ը կայանալիք Համահայկական ամառային 8-րդ խաղերի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա Գյումրու քաղաքային մարզադաշտում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Շիրակի մարզում նախատեսվում է կազմակերպել նաև խաղերի ծրագրում ընդգրկված որոշ մարզաձևերի մրցումներ։

«Շիրակ» մարզադաշտում նստատեղերի ավելացման համար Գյումրի է բերվել 5 հազարից ավելի աթոռ։ Նշենք, ոչ մինչ այս այդ մարզադաշտում կար 4200 նստատեղ։ Այս աշխատանքներին զուգահեռ նորոգվել է մարզադաշտի հարակից փողոցը՝ իրականացվել են երթևեկելի մասի 2380 քառակուսի մետր երկշերտ ասֆալտապատման, 40 քառակուսի մետր իջատեղերի և 244 քառակուսի մետր մայթերի կառուցման աշխատանքեր, որոնք իրականացնում է «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն։

Շիրակի մարզպետի աշխատակազմից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ քաղաքային մարզադաշտի արևմտյան կողմին կողմին հարակից տարածքի (հատված կմ 0+000- կմ 0+199) հիմնանորոգման աշխատանքների իրականացման համար կտրամադրվի 66 մլն 417 հազար դրամ գումար, որից կապալառու կազմակերպությանը՝ 65 մլն 633 հազար դրամ կհատկացվի։

Համահայկական ամառային 8-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը կկազմակերպվի Գյումրիում, իսկ խաղերը կանցկացվեն Շիրակի և Արագածոտնի մարզերի մի շարք քաղաքներում։ Փակման արարողությունը տեղի կունենա Երևանում։

«Միասնություն սպորտով» կարգախոսով անցկացվելիք Համահայկական ամառային 8-րդ խաղերին 17 մարզաձևերի համար խաղարկվելու է 107 հավաքածու մեդալ։

ԱրմենուհիՄխոյան

Հայերեն Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան