Ինովացիա

Renderforest-ը վիդեո խմբագրման ընդլայնված գործիք է գործարկել

1 րոպեի ընթերցում

Renderforest-ը վիդեո խմբագրման ընդլայնված գործիք է գործարկել

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական Renderforest-ը iOS հավելվածում գործարկել է վիդեո խմբագրման համար նախատեսված խորացված գործիք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «ֆեսյբուք»-ի իր էջում հայտնել է ընկերության հիմնադիր Նարեկ Սաֆարյանը։

«Ավելի քան մեկ տարի տևող աշխատանքներից հետո վերջապես մենք արդեն ունենք խորացված վիդեո խմբագրիչ՝ ios համակարգում (շուտով նաև Անդրոիդ):

Մեր փոքր մոբայլ թիմը կարողացավ հաղթահարել լուրջ տեխնոլոգիական բարդույթներ, պահպանել գերարագ կոդի աշխատանք ու ստեղծել մի վիդեո խմբագրիչ, որը թույլ կտա հեշտ և արագ մոնտաժել ձեր հեռախոսով նկարած վիդեոները, անհրաժեշտության դեպքում ավելացնել մեր անիմացիոն գրաֆիկաները, որպեսզի ձեր հաջորդ վիդեոները դառնան շատ պրոֆեսիոնալ։

Խնդրում եմ գնահատել ափփը և թողնել փորձառության ռեվյու»,- գրել է նա։

Հավելվածը հնարավոր է ներբեռնել այստեղ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում