Արցախի Հանրապետության խորհրդարանն արտահերթ նստաշրջան կգումարի
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 40-րդ հոդվածների համաձայն ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ հուլիսի 21-ին ժամը 10:00-ին կգումարվի Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Արցախի ԱԺ-ից:
Օրակարգի վերաբերյալ մանրամասներ հայտնի չեն: