Մշակույթ

«Առնո Բաբաջանյան» համերգասրահում կկայանա «Ջազ երեխաների համար» խորագիրը կրող համերգը

1 րոպեի ընթերցում

«Առնո Բաբաջանյան» համերգասրահում կկայանա «Ջազ երեխաների համար» խորագիրը կրող համերգը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Առնո Բաբաջանյան» համերգասրահում hուլիսի 22-ին ժամը 19։00-ին կկայանա «Ջազ երեխաների համար» խորագիրը կրող համերգը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագծի հեղինակներն են ջազմեններ Կարեն Գրիգորյանը և Ռաֆայել Պետրոսյանը: Ծրագրի նպատակն է վաղ հասակից երեխաներին ծանոթացնել ջազային երաժշտության հետ՝ իրենց համար հասանելի և հետաքրքիր ձևաչափով: Իսկ ինչը կարող է ավելի մատչելի լինել փոքրիկների համար, քան մուլտֆիլմը․․․

«Առնո Բաբաջանյան» համերգասրահի մեծ ու փոքրիկ այցելուները կլսեն իրենց սիրելի մուլտերի երաժշտությունը՝ ջազային մշակումով, փայլուն ջազ երաժիշտների կատարմամբ։

Վոկալ՝ Աննա Կոստանյան, Արթուր Ալեք, սաքսոֆոն՝ Դավիթ Մելքոնյան, շեփոր՝ Տիգրան Հարությունյան, դաշնամուր, գործիքավորում՝ Կարեն Գրիգորյան, դաշնամուր՝ Ռաֆայել Պետրոսյան, կոնտրաբաս՝ Միխայիլ Ֆոմինիխ, հարվածային գործիքներ՝ Արման Մնացականյան։ Երաժշտական կենդանի կատարումներին զուգահեռ մեծ էկրանին տեղի կունենա նաև մուլտֆիլմերի պրոեկցիա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում