Ինովացիա

DataFest Yerevan 2023-ն ընդունում է հայտեր

1 րոպեի ընթերցում

DataFest Yerevan 2023-ն ընդունում է հայտեր

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեքենայական ուսուցման ու տվյալագիտության ոլորտին նվիրված DataFest համաժողովն այս տարի կանցկացվի սեպտեմբերի 8-9-ը։

Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրանցվել հնարավոր է այստեղ։

DataFest-ն իր տեսակի մեջ եզակի համաժողով է, որն ընդգրկում է մեքենայական ուսուցման տարբեր թեմաներ։ Այն գաղափարների փոխանակման և համագործակցությունը խթանելու ֆորում է:

Երկօրյա միջոցառման ընթացքում սպասվում են լավագույն փորձագետների ելույթներ՝ մեքենայական ուսուցման տարբեր խնդիրների և դրանց լուծումների, ինժեներական մոտեցումների և հետազոտական վերջին զարգացումների վերաբերյալ թեմաներով:

Միջոցառումը հնարավորություն կտա փոխանակելու կարծիքներ ոլորտի առաջատարների հետ և քննարկելու ոլորտի վերջին նորարարությունները:

Այս տարի DataFest Yerevan-ը համախմբում է ավելի քան 30 խոսնակներից բաղկացած համայնքը, որոնք ներկայացնում են AWS, Deepmind, HuggingFace, ETH Zurich, AlphaFold թիմը, Microsoft-ը և ոլորտի հարյուրավոր մասնագետներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում