Տնտեսություն

Սեպուհ-1-SsangYong․ հարավկորեական բրենդի ավտոմեքենաները հավաքվում են Հայաստանում

3 րոպեի ընթերցում

Սեպուհ-1-SsangYong․ հարավկորեական բրենդի ավտոմեքենաները հավաքվում են Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սեպուհ-1» ընկերությունը Հայաստանում թողարկել է արդեն 8 ավտոմեքենա, դրանցից որոշները ստացել են պետական գրանցման համարանիշներ: Մեքենաների արժեքը մոտավորապես 30-40 հազար դոլարի շրջանակներում է:

«Սեպուհ-1» ընկերությունն արտադրում է SsangYong հարավկորեական բրենդի ավտոմեքենաներ: Մեքենաների արտադրությունը ենթադրում է խոշոր հանգուցային մասերի ներկրման արդյունքում հավաքված ավտոմեքենաներ: Նման պրակտիկան տարածված է աշխարհի շատ երկրներում: Մեզ հայտնի շատ կազմակերպություններ նույնպես այդ մոտեցման հիման վրա կազմակերպում են իրենց արտադրությունները»,- Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարարության «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ տնօրեն Ալբերտ Բաբայանը:

Նախորդ տարվա սեպտեմբերին «Սեպուհ-1»-ը սերտիֆիկացրել է 4 մեքենա, 2023-ի փետրվարին՝ ևս 4-ը: Մեքենաների արժեքը մոտավորապես 30-40 հազար դոլարի շրջանակներում է: Ի դեպ, «Սեպուհ-1»-ը կազմակերպության ֆիրմային անվանումն է, մեքենաները հարավկորեական SsangYong ընկերության ավտոմեքենաներն են:

Պետության հետ «Սեպուհ-1»-ի սեփականատիրոջ հետ առաջին խոսակցությունները սկսվել են դեռևս 2019 թվականից:

«Ներդրողը 2020-ի ավարտին դիմել է Էկոնոմիկայի նախարարին՝ խնդրանքով, որ հնարավոր լինի օժանդակել, որպեսզի առանց օպերատիվ ծառայությունների կանչի համակարգի կահավորված մեքենաները ստանան սերտիֆիկատներ: 2021-ին Էկոնոմիկայի նախարարության կողմից շրջանառվել է կառավարության որոշման համապատասխան նախագիծ, որով առաջարկվում էր եզակի օրինակով արտադրվող տրանսպորտային միջոցը սերտիֆիկացնել առանց այդ համակարգի առկայության: 2022թ կառավարության օժանդակությամբ, ԵԱՏՄ խորհրդի որոշմամբ այդ հնարավորությունն ընձեռվեց՝ ԵԱՏՄ անդամ երկրների տարածքում արտադրված, ներմուծված ավտոմեքենաների համար»,-ասաց Բաբայանը:

Համապատասխանության գնահատման փաստաթղթեր, սերտֆիկատներ և պետական համարանիշեր ստացած այս մեքենաները նախատեսված են բացառապես Հայաստանի շուկայում վաճառքի համար, քանի որ ԵԱՏՄ խորհրդի որոշմամբ այդ արտոնությունը տրամադրվել է միայն տվյալ երկրի տարածքում օգտագործելու, վաճառելու համար: Արտոնությունը տրամադրված է մինչև 2024 թվականի փետրվարի 1-ը: Ընկերությունը, սակայն, արտահանման պլաններ ևս ունի:

«Հետևաբար ընկերությունն ունի այն համոզմունքը, որ պետք է կարողանա իր արտադրական ծավալներն այն մակարդակին հասցնի, գործընթացն այնպես կազմակերպի, որ այդ համակարգերով համալրված լինի, որ կարողանա արտահանում կատարի այլ շուկաներ ևս»,-ասաց Ալբերտ Բաբայանը:

Պետական համարանիշներ ստանալուն պես Հայաստանում հավաքված այս բոլոր ավտոմեքենաները պատրաստ կլինեն շահագործման:

Ռեպորտաժում օգտագործվել են կադրեր՝ KG Mobility Global-ից։

Նյութը՝ Աննա Գրիգորյանի

Օպերատոր՝ Հովհաննես Մկրտչյան

ՀՀ ԲՏԱ նախարարը և նրա տեղակալները մասնակցել են «Սևան ստարտափ սամիթ 2024»֊ին

Ինովացիա

ՀՀ ԲՏԱ նախարարը և նրա տեղակալները մասնակցել են «Սևան ստարտափ սամիթ 2024»֊ին

Մասիս քաղաքի գերեզմանատան մոտ բախված ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են

Պատահարներ

Մասիս քաղաքի գերեզմանատան մոտ բախված ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են

Երևան-Երասխ ավտոճանապարհի բետոնե արգելապատնեշին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Հայաստան

Երևան-Երասխ ավտոճանապարհի բետոնե արգելապատնեշին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը վնասվել է

Պատահարներ

Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը վնասվել է

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Պատահարներ

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Շենացող Գյումրին այլևս այլ կերպ է ժպտում աշխարհին. «Գյումրու օր»-ը նշվեց բազմաբնույթ միջոցառումներով

Մարզային

Շենացող Գյումրին այլևս այլ կերպ է ժպտում աշխարհին. «Գյումրու օր»-ը նշվեց բազմաբնույթ միջոցառումներով

Գյումրու՝ «Իմ մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի պատշգամբի արգելապատնեշի մի մասը վնասվել է

Մարզային

Գյումրու՝ «Իմ մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի պատշգամբի արգելապատնեշի մի մասը վնասվել է

Հայաստանում եղանակային իրավիճակով պայմանավորված սողանքային երևույթներ չեն արձանագրվել

Պատահարներ

Հայաստանում եղանակային իրավիճակով պայմանավորված սողանքային երևույթներ չեն արձանագրվել

Փրկարարները Երևանի Երզնկյան փողոցի տներից մեկի նկուղից հեռացրել են մոտ 22 տոննա ջուր

Պատահարներ

Փրկարարները Երևանի Երզնկյան փողոցի տներից մեկի նկուղից հեռացրել են մոտ 22 տոննա ջուր

Արմավիրում տեղի է ունեցել քաղաքի վերանորոգված գլխավոր շատրվանների հանդիսավոր բացումը

Մարզային

Արմավիրում տեղի է ունեցել քաղաքի վերանորոգված գլխավոր շատրվանների հանդիսավոր բացումը

Փրկարարները տարհանել են Աղստև գետի վարարման հետևանքով «Հեքիաթ» ճամբարում արգելափակված 55 քաղաքացիներին

Պատահարներ

Փրկարարները տարհանել են Աղստև գետի վարարման հետևանքով «Հեքիաթ» ճամբարում արգելափակված 55 քաղաքացիներին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում