Ինովացիա

Ցուկերբերգը հայտարարել է, որ Threads սոցիալական հարթակից արդեն օգտվում են տասնյակ միլիոնավոր մարդիկ

1 րոպեի ընթերցում

Ցուկերբերգը հայտարարել է, որ Threads սոցիալական հարթակից արդեն օգտվում են  տասնյակ միլիոնավոր մարդիկ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Meta ընկերության վերջերս թողարկած Threads սոցիալական հարթակից արդեն սկսել են օգտվել ավելի քան 150 միլիոն օգտատեր։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում «Ինտերֆաքսը»-ը, այս մասին հայտարարել է կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը ՝ ծառայության նկատմամբ հետաքրքրության նվազման մասին հաղորդագրությունների ֆոնին:

Նա նաև նշել է, որ ընկերությունում նման բարձր արդյունքներ չէին սպասում և վստահություն է հայտնել նախագծի հեռանկարների վերաբերյալ:

Ըստ աղբյուրի՝ մոտ ժամանակներս ընկերությունը նախատեսում է ուշադրություն դարձնել հիմնական ֆունկցիոնալության կատարելագործմանը և լսարանի պահպանմանը, որից հետո կկենտրոնանա նոր օգտատերերի ներգրավման վրա։

Threads միկրոբլոգների ծառայությունը, որը նման է Twitter սոցիալական ցանցին, գործարկվել է հուլիսի 6-ին: Անցյալ շաբաթվա վերջին՝ ըստ dota.ai.վերլուծական հարթակի տվյալների, հավելվածի ներբեռնումների թիվը հասել է 150 միլիոնի։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում