Ucom և Apple պաշտոնական ներկայացուցիչ՝ ASBIS ընկերությունները փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՊՐԵՍ: «Յուքոմ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և «Ասբիս Կովկաս», Կենտրոնական Ասիա և Մոլդովա գլխավոր տնօրեն Ալեքսեյ Յագլովն ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր, որով ևս մեկ անգամ նշանավորեց Ucom-ի և Apple համատեղ ծրագրերի շարքը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուշագիրը տեղեկացնում է վաճառքի ընդլայնման ռազմավարական ծրագրի և սպասարկման որակի բարձրացմանն ուղղված մի շարք միջոցառումների մեկնարկի մասին, ինչպես նաև ներկայացնում է հատուկ առաջարկներ հայաստանյան կորպորատիվ՝ B2B և մասնավոր բաժանորդների համար:

«Յուքոմ» ընկերությունն Apple արտադրանքի պաշտոնական վերավաճառող է 2015 թվականից։ Հայաստանում սփռված Ucom-ի 78 վաճառքի և սպասարկման կենտրոններից 15-ում առկա են Apple ոճով կահավորված առանձին անկյուններ, ընդ որում՝ ոչ միայն մայրաքաղաքում, այլև մարզային այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Աշտարակը, Գյումրին, Հրազդանը և Վանաձորը։ Առավել մարդաշատ սպասարկման կենտրոններում հնարավոր է ստանալ Apple-ի կողմից վերապատրաստված iPro մասնագետների խորհրդատվությունը։

«Մեկ ամսից ավելի է, որ ASBIS-ի հետ մեր գործակցության արդյունքում Ucom-ի կորպորատիվ հաճախորդները կարողանում են օգտվել հին MacBook-երի փոխանակման՝ Trade-In և հետգնման՝ Buy-Back ծառայություններից։ Հին սարքավորման փոխանակման՝ Trade-In-ի ընթացքում կորպորատիվ հաճախորդը ներկայացնում է իր հին MacBook-ը Ucom-ի մասնագետին, ով գնահատում է օգտագործված սարքավորման արժեքը, որն էլ իր հերթին նվազեցվում է նոր ձեռք բերվող MacBook-ի գնից։ Այսպիսով, Ucom-ը ոչ միայն հնարավորություն է ընձեռում իր կորպորատիվ հաճախորդներին փոխարինել օգտագործված սարքավորումը նոր սերնդի՝ ավելի հզոր աշխատանքային գործիքով, ընդ որում՝ առավել մատչելի արժեքով, այլև երաշխավորում է հետգնումը կամ, ինչպես ընդունված է ասել՝ Buy-Back-ը, MacBook-երի մաշվածության ժամկետի ավարտին», - մանրամասնել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրենՌալֆ Յիրիկյանը։

Նրա խոսքով՝ հասկացել են, որ պետք է համագործակցությունը ավելի խորացնեն և այդ խորացումը ներկայցվեց ստորագրված հուշագրով:

«Ասբիս Կովկաս, Կենտրոնական Ասիա և Մոլդովա» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Յագլովը ընդգծեց, որ այս հուշագրի ստորագրումը կարևոր քայլ է ASBIS-ի և «Յուքոմ»-ի միջև համագործակցության զարգացման գործում:

«Մենք ոչ միայն պայմանավորվել ենք, այլև արդեն սկսել ենք ամրապնդել մեր գործակցությունը երեք հիմնական ուղղություններով՝ մանրածախ առևտրի զարգացման, B2B առաջարկների ձևավորման և Trade-In հնարավորությունների ստեղծման առումով», - նշեց Յագլովը:

Միջոցառման ավարտին «Ասբիս Կովկաս, Կենտրոնական Ասիա և Մոլդովա» ներկայացուցիչը պատմել է Apple SEED` վաճառքի ակտիվացման, կրթության և զարգացման ծրագրի մասին, որի շրջանակներում B2B և B2C սեգմենտների հետ աշխատող Ucom-ի անձնակազմը տեղեկանում է վաճառքի նորություններին, նոր արտադրանքի մասին, ստանում է խորհրդատվություն և լրացուցիչ տեղեկատվություն, կարողանում է սովորելու ընթացքում միավորներ վաստակել սմարթֆոնի միջոցով։ Apple SEED կրթական ծրագրի մասնակիցներից ամենամեծ առաջադիմությունը գրանցած Ucom-ի աշխատակից Վահե Տեր-Գևորգյանն արժանացել է հատուկ հավաստագրի։

Հայերեն English Русский

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները