Երևանում մի խումբ քաղաքացիներ ԿԽՄԿ-ից պահանջում են գործուն քայլեր ձեռնարկել ԼՂ մուտք գործելու համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի դիմաց մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են անցկացնում՝ պահանջելով ԿԽՄԿ-ից գործուն քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղ մուտք գործելու համար և կանխել վերահաս հումանիտար աղետը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, բողոքի ակցիայի կազմակերպիչ Ալվարդ Զաքարյանը կոչ է անում քաղաքացիներին միանալ ակցիային և պահանջել ԿԽՄԿ-ից գործի դնել բոլոր լծակները՝ Արցախի 120 հազար հայությանը վերահաս ողբերգությունից փրկելու համար։ Նա նշեց, որ ԿԽՄԿ-ն միակ միջազգային կառույցն է, որը ներկայացված է Արցախի Հանրապետությունում, այդ իսկ պատճառով հավաքվել են ԿԽՄԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց ներկայացնելու իրենց պահանջը։

«Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հրաժարվում է գնալ Արցախ և հումանիտար օգնություն հասցնել։ Ինչ կատարվում է Արցախում՝ ցեղասպանություն է։ Շուտով բոլոր մանուկները այլևս ուտելու բան չեն ունենա։ Մենք չենք կարող ուղղակի լռել ու տեսնել, թե ինչպես են մեր ծնողները, քույրերը, բարեկամներն ու ընկերները այնտեղ սովամահ լինում։ Այս պատասխանատվությունը կրում է նաև Կարմիր խաչը»,- ասաց Զաքարյանը։

Բողոքի ակցիայի մյուս մասնակից Սասուն Գաբրիելյանը իր հերթին նշեց, որ շատ քիչ ժամանակ է մնացել, որովհետև 10 օրից հետո Արցախում այլևս ուտելիք չի մնալու և մարդիկ սովի են մատնվելու։

«Խնդրում ենք ամբողջ աշխարհի հայությանը միանալ և կանխել վերահաս հումանիտար աղետը։ Արցախում ապրող 120 հազար հայ սովի է մատնված, խանութներում ուտելիք չկա, մարդիկ արդեն հիասթափվել են և չեն հավատում ապագային։ Հիմա մենք պետք է բոլորս միանանք մի հարցի շուրջ և պահանջենք բացել Լաչինի միջանցքը և հումանիտար օգնություն ուղարկել Արցախին»,- ընդգծեց Գաբրիելյանը։

Հայերեն Русский

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը