Ինովացիա

Կկայանա «Սոցիալական մեդիա մարքեթինգ» անվճար դասընթաց Տավուշի մարզի երիտասարդների համար

1 րոպեի ընթերցում

Կկայանա «Սոցիալական մեդիա մարքեթինգ» անվճար դասընթաց Տավուշի մարզի երիտասարդների համար

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (Enterprise Incubator Foundation) կողմից իրականացվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի ներքո Տավուշի մարզում կանցկացվի «Սոցիալական մեդիա մարքեթինգ» դասընթաց:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մասնակցել կարող են Տավուշի մարզի 15-ից 29 տարեկան երիտասարդներն, ովքեր հետաքրքրված են սոցիալական մեդիա մարքեթինգով։ Հետաքրքրված անձինք պետք է մինչև հուլիսի 20-ը ներառյալ՝ լրացնեն հետևյալ առցանց հայտաձևը: Դասընթացի մեկնարկը կտրվի հուլիսի 24-ին:

Դասընթացի շնորհիվ մասնակիցները կկարողանան ավելի արդյունավետ և արհեստավարժ կերպով վարել տարբեր սոցիալական էջեր, կտիրապետեն SMM-ի ողջ գործիքակազմին, ձեռք կբերեն մեծ պահանջարկ վայելող մասնագիտություն, կստանան շուկայի պահանջներին համապատասխանող հմտություններ:

Դասընթացի ընթացքում կբացահայտվեն սոցիալական հարթակներում մարքեթինգի գաղտնիքները, ինչպես նաև դրանց արդյունավետ կիրառման գործիքակազմն ու մեթոդաբանությունը։

358141217_296082819602909_6684875595531784603_n.jpg (205 KB)

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում