Մշակույթ

«Ոսկե ծիրան»-ը կամփոփվի «Գաֆեսճեան» քանդակների պուրակում կայանալիք «Սիմֆոնիկ Երևան» համերգային ծրագրով

1 րոպեի ընթերցում

«Ոսկե ծիրան»-ը կամփոփվի «Գաֆեսճեան» քանդակների պուրակում կայանալիք «Սիմֆոնիկ Երևան» համերգային ծրագրով

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ հուլիսի 16-ին, ժամը 20:00-ին, «Գաֆեսճեան» քանդակների պուրակում (Կասկադ համալիր) տեղի կունենա «Սիմֆոնիկ Երևան» խորագրով համերգային ծրագիր։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, համերգը կկայանա Երևանի «Ոսկե ծիրան» 20-րդ միջազգային կինոփառատոնի փակման միջոցառումների շրջանակում։

Նշվում է, որ Երևանի քաղաքապետարանը՝ հանդիսանալով «Ոսկե ծիրան» կինոփառատոնի գլխավոր հովանավոր, ստանձնել է Երևանում մշակութային կյանքի ակտիվացմանն ուղղված մի շարք նախաձեռնությունների կյանքի կոչման աջակցությունը:

Ըստ աղբյուրի՝ «Սիմֆոնիկ Երևան» դասական երաժշտության բացօթյա գալա համերգի ընթացքում կհնչեն Պյոտր Չայկովսկու, Դմիտրի Շոստակովիչի, Արամ Խաչատրյանի, Շառլ Ազնավուրի, Առնո Բաբաջանյանի, Ջոն Ուիլյամսի, Տիգրան Մանսուրյանի, Արմեն Սմբատյանի ստեղծագործությունները՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ՝ գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում