Վարչապետը չափազանց կարևոր է համարում Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմի ձևավորումը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լաչինի միջանցքով ազատ և անխոչընդոտ տեղաշարժ ապահովելու վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր իրավական ուժ ունեցող որոշումը հնարավորություն է տալիս Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ ավելի մեծ միջազգային կոնսոլիդացիա ապահովել Ադրբեջանի կողմից ԼՂ-ում վարվող էթնիկ զտման քաղաքականությանը հակազդելու համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այս առումով չափազանց կարևոր է նաև միջազգային մեխանիզմի շրջանակներում Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսությունը Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների ապահովման օրակարգով»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը նաև հիշեցրեց, որ հուլիսի 12-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի ու Հայաստանի միջևպետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովների չորրորդ հանդիպումը: Իսկ հուլիսի 15-ին Բրյուսելում կկայանա ԵՄ խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի հետ իր հանդիպումը:

Հայերեն العربية Русский

Թաղման նպաստների վճարման կարգում փոփոխություններ չեն լինի. Արսեն Թորոսյան

Չինաստանը հերքել է Nvidia-ի տնօրենին լրտեսելու մասին մեղադրանքները

Խորհրդարանական ընտրությունների ընթացքում և նախընտրական շրջանում արձանագրված ընտրական հանցագործությունների մասով նախաձեռնվել է 243 քրվարույթ․ Արթուր Նահապետյան

Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանը դեռ քննարկում են առաջնորդների հնարավոր հանդիպման օրակարգը․ Պեսկով

Փաշինյանը կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու COP31 համաժողովին

Դավիթ Խուդաթյանի ճեպազրույցը

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամ

Կուբան հայտարարել է, որ իր համար նախատեսված շուրջ 7 հազար բեռնարկղ ԱՄՆ-ի պատճառով արգելափակված է

Ղարաբաղից տեղահանվածների բնակապահովման, սոցիալական աջակցության և զբաղվածության ծրագրերում նախատեսվում են փոփոխություններ

Կոռուպցիայից զերծ պետության տեսլականը մեզ համար բացարձակապես առաջնահերթություն է․վարչապետ