Տնտեսություն

Հայաստանից արտահանման շուրջ 51 տոկոսը բաժին է ընկել ԵԱՏՄ-ին. ինչ գործոններ են նպաստել երկրից արտահանման աճին

7 րոպեի ընթերցում

Հայաստանից արտահանման շուրջ 51 տոկոսը բաժին է ընկել ԵԱՏՄ-ին. ինչ գործոններ են նպաստել երկրից արտահանման աճին

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանից այս տարվա առաջին 5 ամսում կատարվել է 2 մլրդ 689 մլն 637.2 հազար դոլարի արտահանում՝ 2022-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 93.3 տոկոսով: Նման աճը պայմանավորված է ինչպես վերաարտահանման, այնպես էլ արտահանվող հիմնական ապրանքատեսակների պահպանման ու աճի շնորհիվ: ԵԱՏՄ արտահանումն աճել է, ԵՄ արտահանումը՝ նվազել, թեև ԵՄ առանձին երկրներ արտահանումը նույնիսկ անգամներով է աճել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց տնտեսագետ Մերի Հովսեփյանը:

«5 ամիսների կտրվածքով արտահանումն, իհարկե, առաջանցիկ տեմպեր է գրանցել, սակայն մյուս կողմից բացարձակ թվերով վերցրած, այնուամենայնիվ, ունենք առևտրային հաշվեկշռի խնդիր, այն հիմնականում բացասական է լինում, քանի որ բացարձակ ցուցանիշներով ներմուծումը գերազանցում է արտահանմանը: Կարևոր է հատկապես այն հանգամանքը, որ չնայած արտահանման աճի մեջ մասնաբաժին ունի նաև վերաարտահանումը, սակայն հիմնական արտահանման ուղղությունները շարունակել են պահպանվել՝ ի հավելումն եղածի: Այսինքն, ի թիվս այլ դրական էֆեկտների՝ այս գործընթացում նաև կարևոր է այն հանգամանքը, որ արտահանման նոր հնարավորություններ են ստեղծվել, նոր կապեր, նոր շուկաներ կամ եղած շուկաներում դիրքերի բարելավում է եղել, որոնք, բնականաբար, կարող են նաև երկարաժամկետ ազեցություն ունենալ: Կապերն ամենարժեքավոր հանգամանքն են, որոնք գործարարները կարող են հետագայում ևս զարգացնել»,-ասաց Հովսեփյանը:

Տնտեսագետը նկատեց՝ այս միտումը նկատվում է ոչ միայն Հայաստանում, այլ նաև տարածաշրջանի երկրներում: Օրինակ՝ Թուրքիայում, նույնիսկ վերջին ամիսներին նկատվող արտահանման տեմպի նվազման պայմաններում, Ռուսաստանի հետ առևտուրը շարունակում է աճել: Տարվա սկզբից մինչև հունիս Թուրքիայից Ռուսաստան արտահանումն աճել է 88.6 տոկոսով: «Եթե, օրինակ, նախկինում այդ նույն ժամանահատվածում արտահանվել էր 2.6 մլրդի ապրանք, ապա այդ թիվը հիմա հասել է 4.9 մլրդ դոլարի։ Չնայած այն պարագայում, որ իրենք հայտնել էին, որ արգելք են դրել պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների վերաարատահանման վրա Ռուսաստան՝ վիճակագրական ցուցանիշները հակառակի մասին են վկայում»,-ասաց Հովսեփյանը:

Նա ընդգծեց նաև՝ ցանկացած ճգնաժամ, տնտեսական ցնցում իր հետ բերում է ոչ միայն խնդիրներ, այլ նաև նոր հնարավորություններ, մատակարարումների շղթաների փոփոխություններ, վերադասավորումներ, գործարարներն ավանդական ուղիներից բացի սկսում են մտածել նաև նոր ուղիների գործարկման մասին:

Ըստ Վիճագրական կոմիտեի հրապարակած տվյալների՝ Հայաստանից ընդհանուր արտահանման գրեթե կեսը բաժին է ընկնում դեպի Ռուսաստան արտահանմանը: Հունվար-մայիսին Հայաստանից Ռուսաստան է արտահանվել 1 մլրդ 318 մլն 154.9 հազար դոլարի ապրանք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 3.3 անգամ: Արտահանման ծավալներով երկրորդ տեղում Արաբական Միացյալ Էմիրություններն է: Հունվար-մայիսին Հայաստանից ԱՄԷ արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6 անգամ՝ կազմելով 445 մլն 20.8 հազար դոլար: Ծավալներով երրոդ տեղում Չինաստանն է: Տարվա առաջին 5 ամսում Հայաստանից Չինաստան է արտահանվել 166 մլն 318.8 հազար դոլարի ապրանք՝ 2022-ի հունվար-մայիսի նկատմամբ աճելով 16.7 տոկոսով:

Իսկ ընդհանուր առմամբ հունվար-մայիսին՝ 2022-ի նույն ժամանակահատվածի համեմատ ԵԱՏՄ երկրներ արտահանումն աճել է 3.4 անգամ՝ կազմելով 1 մլրդ 377 մլն 165.7 հազար դոլար: Փորձագետը հատկանշական համարեց, որ աճել է ոչ միայն Ռուսաստան, այլ նաև միության բոլոր մյուս երկրներ արտահանումը:

«Նույնիսկ Ղազախստանի դեպքում արտահանումն աճել է 4.1 անգամ, իսկ Ռուսաստանի դեպքում՝ 3.3 անգամ: Սա ցույց է տալիս, որ նաև ԵԱՏՄ մյուս երկրների հետ է ակտիվացել տնտեսական փոխգործակցությունը: Եվ ինտեգրացիոն միության կազմում որոշակի ակտիվություն է նկատվում այս առումով: Մյուս կողմից նաև տեսնում ենք, որ ընդհանուր արտահանման կառուցվածում ԵԱՏՄ երկրների մասնաբաժինը գերազանցել է 50 տոկոսը՝ հասնելով 51.2 տոկոսի»,-ասաց Հովսեփյանը:

Այնուամենայնիվ, չնայած ԵԱՏՄ մյուս երկրներ արտահանման աճին, Միությունում հիմնական շուկան շարունակում է համարվել ռուսականը, գերակշիռ մասը բաժին է ընկնում Ռուսաստանին:

Ինչ վերաբերում է ԵՄ երկրներին, ապա արտահանումը նվազել է 12.9 տոկոսով՝ կազմելով 305 մլն 542.8 հազար դոլար: Տնտեսագետը նկատեց՝ չնայած ԵՄ երկրներ ընդհանուր արտահանումն անկում է ապրել, սակայն դեպի ԵՄ անդամ առանձին երկրներ արտահանման անգամներով աճ է արձանագրվել, օրինակ՝ դեպի Ֆինլանդիա (2.2 անգամ), Հունաստան (4.8 անգամ), Ռումինիա (91.2 անգամ), Պորտուգալիա (2 անգամ), Շվեդիա (2.9 անգամ), Իսպանիա (2.5 անգամ), Սլովակիա (2.5 անգամ): «Սրանք նախադեպեր են, որոնք կարող են նաև երկարաժամկետ համագործակցության համար հիմքեր ունենալ: Կարծում եմ, որ այդ թվում բաղադրիչ ունի նաև ծառայությունների արտահանման հանգամանքը»,-ասաց Հովսեփյանը:

Տնտեսագետը նկատեց՝ մյուս երկրներից ակտիվություն է նկատվում նաև դեպի Կորեա (75.8 անգամ), Վրաստան (45 տոկոսով) և այլ երկրներ արտահանման ծավալներում:

Իսկ ինչ վերաբերում է ապրանքատեսակներին, ապա Հովսեփյանը նշեց՝ անգամներով ավելացել է պլաստմասայից իրերի, քիմիական արդյունաբերության ճյուղերի, կոշկեղենի, թանկարժեք, կիսաթանկարժեք քարերի, մետաղների, մեքենաների, սարքավորումների, մեխանիզմների արտահանումը:

Անդրադառնալով հնչող տեսակետին, թե երբ աշխարհաքաղաքական իրավիճակը փոխվի, և վերաարտահանման հնարավորությունն այդքան մեծ չլինի, Հայաստանից արտահանման աճն այդքան մեծ ծավալի չի լինի ՝ Հովսեփյանն ասաց. «Իհարկե, աշխարհաքաղաքական հանգամանքը ունի շատ մեծ ազդեցություն այս գործընթացների վրա, բայց մյուս կողմից այս գործընթացում ստեղծվում են կապեր, հնարավորություններ: Եվ, երբ գործարարն արդեն մեկ անգամ մի երկրի գործարարի հետ կապ է ստեղծում, դա կարող է արժեքավոր հենք լինել հետագա զարգացման համար: Այստեղ հարց է, թե որքանով այս տեմպերը կպահպանվեն: Կարծում եմ, որ ամբողջությամբ, միգուցե, չպահպանվեն, սակայն նկատի ունենալով հանգամանքը, որ ստեղծվում են նախադրյալներ նոր շուկաներ մուտքի կամ եղած շուկայում մասնաբաժնի ավելացման համար, հնարավոր է, որ նաև պահպանեն»:

Աննա Գրիգորյան

ՀՀ ԲՏԱ նախարարը և նրա տեղակալները մասնակցել են «Սևան ստարտափ սամիթ 2024»֊ին

Ինովացիա

ՀՀ ԲՏԱ նախարարը և նրա տեղակալները մասնակցել են «Սևան ստարտափ սամիթ 2024»֊ին

Մասիս քաղաքի գերեզմանատան մոտ բախված ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են

Պատահարներ

Մասիս քաղաքի գերեզմանատան մոտ բախված ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են

Երևան-Երասխ ավտոճանապարհի բետոնե արգելապատնեշին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Հայաստան

Երևան-Երասխ ավտոճանապարհի բետոնե արգելապատնեշին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը վնասվել է

Պատահարներ

Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը վնասվել է

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Պատահարներ

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Շենացող Գյումրին այլևս այլ կերպ է ժպտում աշխարհին. «Գյումրու օր»-ը նշվեց բազմաբնույթ միջոցառումներով

Մարզային

Շենացող Գյումրին այլևս այլ կերպ է ժպտում աշխարհին. «Գյումրու օր»-ը նշվեց բազմաբնույթ միջոցառումներով

Գյումրու՝ «Իմ մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի պատշգամբի արգելապատնեշի մի մասը վնասվել է

Մարզային

Գյումրու՝ «Իմ մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի պատշգամբի արգելապատնեշի մի մասը վնասվել է

Հայաստանում եղանակային իրավիճակով պայմանավորված սողանքային երևույթներ չեն արձանագրվել

Պատահարներ

Հայաստանում եղանակային իրավիճակով պայմանավորված սողանքային երևույթներ չեն արձանագրվել

Փրկարարները Երևանի Երզնկյան փողոցի տներից մեկի նկուղից հեռացրել են մոտ 22 տոննա ջուր

Պատահարներ

Փրկարարները Երևանի Երզնկյան փողոցի տներից մեկի նկուղից հեռացրել են մոտ 22 տոննա ջուր

Արմավիրում տեղի է ունեցել քաղաքի վերանորոգված գլխավոր շատրվանների հանդիսավոր բացումը

Մարզային

Արմավիրում տեղի է ունեցել քաղաքի վերանորոգված գլխավոր շատրվանների հանդիսավոր բացումը

Փրկարարները տարհանել են Աղստև գետի վարարման հետևանքով «Հեքիաթ» ճամբարում արգելափակված 55 քաղաքացիներին

Պատահարներ

Փրկարարները տարհանել են Աղստև գետի վարարման հետևանքով «Հեքիաթ» ճամբարում արգելափակված 55 քաղաքացիներին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում