Life

Գեղեցկության մրցույթում տիտղոսներ են ստացել Ուդմուրտիայի կովերը

1 րոպեի ընթերցում

Գեղեցկության մրցույթում տիտղոսներ են ստացել Ուդմուրտիայի կովերը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուդմուրտիայի ​​հանրապետությունից մի քանի կովեր տիտղոսներ են ստացել կենդանիների համար նախատեսված գեղեցկության համառուսաստանյան մրցույթում, որը տեղի է ունեցել Թաթարստանում։

Այդ մասին տեղեկացնում է«Արմենպրես»-ը, վկայակոչելով «Lenta.ru»-ին։

Մրցույթն անցկացվել է «Համառուսական դաշտային օր-2023» գյուղատնտեսական խոշորագույն ցուցահանդեսում։ Ընդհանուր առմամբ՝ մրցույթին մասնակցել է 80 կով Մորդովիայից, Թաթարստանից, Ուդմուրտիայից, Չուվաշիայից և Ուլյանովսկի մարզից։ Ինը ուդմուրտական կովեր հաղթանակի համար պայքարում էին տարբեր անվանակարգերում: Ժյուրին գնահատել է նրանց գիրությունը, կազմվածքը, կուրծքը, ինչպես նաև քայլվածքը։

Ուդմուրտյան կովերը տիտղոսներ են նվաճել «Միսս ներդաշնակ քայլվածք», «Լավագույն թիկունքի գիծ», «Լավագույն ցեղատեսակի գլուխ» և «Լավագույն կուրծք» անվանակարգերում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում