94 տարեկանում կյանքից հեռացել է գրող Միլան Կունդերան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 94 տարեկան հասակում կյանքից հեռացել է չեխ գրող, «Կեցության անտանելի թեթևությունը» վեպի հեղինակ Միլան Կունդերան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հուլիսի 12-ին հաղորդել է Չեխիայի Մորավյան գրադարանը, որտեղ գտնվում է նրա անձնական հավաքածուն։

«Միլան Կունդերան երկարատև հիվանդությունից հետո երեկ մահացել է Փարիզում», - մեջբերում է գրադարանի խոսնակի խոսքերը Reuters գործակալությունը։

Կունդերան ծնվել էր Չեխիայի Բռնո քաղաքում, իսկ 1975 թ․-ին տեղափոխվել Ֆրանսիա։ Նա հազվադեպ էր հարցազրույցներ տալիս, քանի որ գտնում էր, որ գրողները պետք է խոսեն իրենց աշխատանքի միջոցով։

Միլան Կունդերան մի քանի անգամ ներկայացվել է գրականության Նոբելյան մրցանակի, բայց չի հաղթել։

Կունդերայի ամենահայտնի՝ «Կեցության անտանելի թեթևություն» վեպը թարգմանվել է նաև հայերեն։

Հայերեն Русский

ԱԺ ընտրությունների քվեարկության կարգը. մանրամասնում է ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը

Ժամը 8։00-ից բոլոր ընտրատեղամասերը բնականոն աշխատում են. ԿԸՀ նախագահ

ՀՀ ՄԻՊ աշխատակազմում վաղ առավոտից իրականացվում է ԱԺ ընտրությունների գործընթացում իրավունքներին առնչվող հարցերի անկախ մշտադիտարկում

ԱԺ ընտրությունների ընթացքը. ներկայացնում է ԿԸՀ նախագահը

Հայաստանն ընտրում է. մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միհալ Ստոչելը հորդորեց երբեք չհանձնվել

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին