Life

Երաժիշտ Վահագն Ստեփանյանը հայտնվել է Billboard-ի հիթ-շքերթում

1 րոպեի ընթերցում

Երաժիշտ Վահագն Ստեփանյանը հայտնվել է Billboard-ի հիթ-շքերթում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երաժշտական պրոդյուսեր, երգահան և կոմպոզիտոր Վահագն Ստեփանյանը դարձել է առաջին հայ անկախ արտիստը, որ տեղ է զբաղեցրել Billboard-ի հիթ-շքերթում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նրա «A New Chapter» ձայնասկավառակը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը «Billboard Contemporary Jazz Albums» աղյուսակում։

Ձայնասկավառակը ստեղծելիս Ստեփանյանը համագործակցել է այնպիսի ճանաչված արտիստների հետ, ինչպիսիք են Դեյվ Կոզը, Էրիկ Մուրը, Գրեգ Հոուն, Իդա Նիլսենը, Մարկ Լետիերին և Ֆիլիպ Լասիտերը:

Վահագնը նաև «Գրեմմի»-ի միակ քվեարկող անդամն է Հայաստանից, որ ներկայացնում է Լոս Անջելեսի «Chapter»-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում