Արմեն Գրիգորյանն ԱՄՆ-ի հետ հարաբերությունները խորացնելու մեծ հնարավորություն է տեսնում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների հարաբերությունները ինտենսիվացնելու և խորացնելու մեծ հնարավորություն է տեսնում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Արմեն Գրիգորյանը, ով այս աշխատանքային այցով ԱՄՆ-ում է, այս մասին ասել է «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում։

«Ժողովրդավարությունը և տարածաշրջանի հանդեպ Միացյալ Նահանգների հետաքրքրությունը մեծ դաշտ են բացում այդ համագործակցության համար։ Անվտանգությունը, էներգետիկ ոլորտը և տնտեսությունը օրակարգային հարցեր են, որոնք քննարկել ենք և քննարկելու ենք մոտակա երկու օրերի ընթացքում՝ հասկանալու, թե ինչպես կարող ենք ընդլայնել համագործակցությունը։ Հայաստանը հետաքրքրված է նաև մի շարք հարցերով, որոնք լայն հնարավորություններ են տալու։ Օրինակ, շուկայական տնտեսության կարգավիճակ ձեռք բերելը, տարբեր բիզնեսների հնարավորություններն օգտագործելը։ Օրինակ, Google ծառայությունների մեծ մասը հասանելի չէ Հայաստանում։ Հասանելիությունը, կարծում ենք, կարող է մեծ փոփոխություններ մտցնել ազատ խոսքից մինչև այլ հարցեր լուծելու հարցում, որովհետև Հայաստանում այս պահին Google ծառայությունների մի մասի չգործելու պատճառով, օրինակ, մեդիաները չեն կարողանում իրենց Youtube ծառայությունները մոնետիզացիայի ենթարկել։ Սա փոքր մի մաս է, բայց այսպիսի փոքրից մինչև լայն անվտանգային համագործակցություն քննարկման օրակարգում են»,- ասել է Գրիգորյանը։

Հայերեն العربية Русский

Սևանից այս տարի ոռոգման նպատակով բաց է թողնվել 75,3 մլն խորանարդ մետր ջուր՝ պատմական նվազագույնը. Լևոն Ազիզյան

Պեսկովը հերքել է մինչև տարեվերջ 300 հազար մարդու զորակոչելու լուրերը

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությանը

Շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերը շարունակում են հաղթանակների շարքը համաշխարհային Օլիմպիադայում

Ոստիկանության գվարդիայի ծառայողները տարեսկզբից բացահայտել են հանցագործության շուրջ 660 դեպք

Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների փոփոխությունը

«Վալդակար». երեխաների համար նախատեսված առաջին հայկական անիմացիոն սերիալը հասանելի է նաև արևմտահայերենով

Վարչապետն այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն

ՍԱՏՄ-ն արձագանքել է թունաքիմիկատների վերաբերյալ պատգամավոր Հարություն Մնացականյանի հայտարարություններին