Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի նախագահին

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի նախագահին

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ ՇավքաթՄիրզիյոևին՝ նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ շնորհավորական ուղերձում ասված է.

«Անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ Ուզբեկստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։

Վստահ եմ, որ պետական և քաղաքական գործունեության Ձեր հարուստ փորձը հետագայում ևս կշարունակի նպաստել Ուզբեկստանի զարգացմանն ու միջազգային հեղինակության ամրապնդմանը:

Հուսով եմ, որ մեր համատեղ ջանքերը միտված կլինեն թե՛ երկկողմ, և թե՛ բազմակողմ ձևաչափերում հայ-ուզբեկական փոխշահավետ համագործակցու­թյանը նոր լիցք հաղորդելուն, ինչին իր նպաստը կբերի գալիք ամսում նախատես­ված՝ Հայաստանի Հանրապետության և Ուզբեկստանի Հանրապետության միջև առևտրա­տնտեսական հարցերով համագործակցության միջկառավարական հանձ­նաժո­ղովի անդրանիկ նիստը:

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր ձեռքբերումներ Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ, իսկ Ուզբեկստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում