Հասարակական

Շենքերի տանիքներին այլևս ոչ մի շինություն չպետք է կառուցվի. Ավինյան

1 րոպեի ընթերցում

Շենքերի տանիքներին այլևս ոչ մի շինություն չպետք է կառուցվի. Ավինյան

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շենքերի տանիքներին այլևս ապօրինի շինություններ չպետք է կառուցվեն:

Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարականարտահերթնիստի ժամանակ այս մասին հայտարարեց Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանն՝ անդրադառնալով պատմամշակութային շենքի տանիքին կառուցված մանսարդի քանդման հարցին:

«Համատիրությունը պարտավոր է իրականացնել հուշարձան-շենքի տանիքին կառուցված մանսարդի քանդման աշխատանքները, և մենք էլ հանձն ենք առնում օգնել այդ աշխատանքներն իրականացնելուն»,- նկատեց նա։

Ավինյանն ընդգծեց՝ շենքերի տանիքներին որևէ ապօրինի շինարարություն այլևս չպետք է կառուցվի, քանի որ դրանք կարող են վթարային իրավիճակներ ստեղծել բոլոր այն շենքերի համար, որոնք նոր չեն:

«Ինչ վերաբերում է այն դեպքերին, երբ շինթույլտվություն արդեն տրված է, կարծում եմ պետք է հարցը քննարկենք և հասկանանք, որովհետև ես վստահ չեմ, որ նոր կառուցվող մանսարդները վթարային իրավիճակներ չեն ստեղծում այն շենքերի համար, որոնք նոր չեն, հետևապես պետք է դիտարկենք նաև դրանց չեղարկման հարցը»,- ասաց քաղաքապետի տեղակալը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում