Life

Բրիթնի Սփիրսը հարձակման է ենթարկվել բասկետբոլի աստղի թիկնապահի կողմից․ ոստիկանությունը հետաքննություն է սկսել

2 րոպեի ընթերցում

Բրիթնի Սփիրսը հարձակման է ենթարկվել բասկետբոլի աստղի թիկնապահի կողմից․ ոստիկանությունը հետաքննություն է սկսել

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լաս Վեգասի ոստիկանությունը հետաքննում է երգչուհի Բրիթնի Սփիրսին հարվածելու հետ կապված միջադեպը, որը տեղի է ունեցել հուլիսի 6-ի գիշերը քաղաքի հայտնի ռեստորաններից մեկում։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Fox News-ը։

Լաս Վեգասի ոստիկանությունը հաստատել է, որ իրենց կանչել են դեպքի վայր՝ Aria հյուրանոց՝ «կապված ծեծի միջադեպի հետ», սակայն որևէ մեկը չի ձերբակալվել։

Ըստ երգչուհու՝ ինքը փորձել է մոտենալ NBA-ի բասկետբոլիստ Վիկտոր Վեմբանյամային և շնորհավորել նրան իր հաջողությունների առթիվ, և քանի որ աղմկոտ է եղել, բասկետբոլիստի ուշադրությունը գրավելու համար Սփիրսը դիպել է նրա ուսին։

Վեմբանյամային պաշտպանող անվտանգության աշխատակիցն, ըստ Սփիրսի, ձեռքը հետևի մասով հարվածել է իր դեմքին, որի պատճառով իր ակնոցն ընկել է, իսկ ինքը, քիչ է մնացել, ընկնի գետնին։

Միջադեպի մասին պատմել է նաև բասկետբոլիստը՝ նշելով, որ ինչ-որ մեկը հետևից կանչել է իրեն, սակայն ինքը կանգ չի առել, իսկ հետո այդ անձնավորությունն իրեն բռնել է հետևից, ոչ թե դիպել է ուսին։ Այդ ժամանակ անվտանգության աշխատակիցը հրել է նրան։

Միջադեպը, ամենայն հավանականությամբ, կհետաքննի շրջանային դատախազությունը, սակայն գործը չի դիտարկվում՝ որպես քրեական։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում